Կանխատեսում. «Ասթոն Վիլլա»-«Լիվերպուլ». կլինեն գոլեր

19:00, 02 նյմ 2019
Նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ասթոն Վիլլա»-«Լիվերպուլ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլ կխփեն երկու կողմերն էլ:

Երկու թիմերն էլ գտնվում են փայլուն մարզավիճակում գավաթային հանդիպումներից հետո: «Լիվերպուլը» երկրորդ կազմով գերգոլառատ՝ 5:5 հաշվով ավարտեց «Արսենալի» դեմ խաղի հիմնական ժամանակն ու հաղթանակ կորզեց 11 մետրանոց հարվածաշարում: Կլոպի թիմի համար բարդ շրջան է սկսվում: Առաջիկա երկու ամիսը գերհագեցած գրաֆիկով է խաղալու «Լիվերպուլը»: Իսկ Բիրմինգեմում արտագնա հանդիպումը հեշտ անվանել չի կարելի:

«Ասթոն Վիլլան» գավաթային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Թիմը վերջին 5 խաղից 3-ում հաղթանակ է տոնել և պարտվել է միայն «Մանչեսթեր Սիթիին»: Այդ խաղում ևս «Ասթոն Վիլլան» հաջողության հասնելու շանսեր ուներ:

Բնական է, որ «Լիվերպուլը» կարգով ավելի բարձր է մրցակցից, բայց «Ասթոն Վիլլան» սեփական հարկի տակ է խաղալու և ունի բոլոր հնարավորությունները գոնե մեկ գոլ խփելու համար: Թիմերը կադրային խնդիրներ, կարելի է ասել, չունեն:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն այս խաղում, որը Vivaro-ն գնահատել է 1.76 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:00/2 նյմ
«Ասթոն Վիլլա»-«Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ