Կանխատեսում. «Աստանա»-«Արիս». Տիգրան Բարսեղյանի թիմը չի պարտվի

17:00, 22 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, կընդունի հունական «Արիսին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ ղազախական թիմը չի պարտվի այս խաղում:

Ղազախստանի առաջնությունում «Աստանան» առաջատարեներից մեկն է: Թիմը պայքարում է չեմպիոնության համար և զուգահեռ փորձում է եվրագավաթային մրցաշարում խմբային փուլի ուղեգիր նվաճել: Հաշվի առնելով, որ նախորդ տարվանից «Աստանայի» բյուջեն զգալիորեն կրճատվել է, ապա վստահաբար կարելի է ասել, որ թիմն ամեն ինչ կանի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ հասնելու համար: Բացի մարզական նպատակներից, թիմը ֆինանսական խնդիրներ կլուծի:

«Արիսը» վերջին շրջանում միայն ընկերական հանդիպումներ է անցկացրել և 4 խաղից պարտվել 3-ում: Հունաստանի առաջնությունը դեռևս չի մեկնարկել, և թիմը բացի խաղային տոնուսի պակասից, նաև հոգեբանորեն ճնշված կլինի՝ հաշվի առնելով ընկերական խաղերի արդյունքները:

Ի տարբերություն «Արիսի», «Աստանան» վերջին 5 պաշտոնական խաղերից 2-ում հաղթել է, 2-ում պարտվել և 1 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի:

Տիգրան Բարսեղյանն ու Մարին Տոմասովն «Աստանայի» առաջատարներն են և կփորձեն արդյունք ապահովել իրենց թիմի համար: Կարծում եմ՝ սեփական հարկի տակ «Աստանան» նվազագույնը չի պարտվի:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել այս խաղում «Աստանայի» ֆորայի վրա՝ ֆորա 1 (0): Vivaro-ն այն գնահատում է 1.67 գործակցով: Այսինքն՝ եթե «Աստանան» հաղթի, ապա ձեր խաղադրույքը կբազմապատկվի 1.67-ով, իսկ ոչ ոքիի դեպքում կլինի գումարի վերադարձ:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
17:00/22 հլս
«Աստանա»-«Արիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ