Կանխատեսում. «Արսենալ»-«Քրիսթալ Փելաս». կլինի գոլառատ խաղ

20:30, 27 հկտ 2019
Հոկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Արսենալ»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ աչքի կընկնեն խփած գոլով:

Նախորդ տուրում «Արսենալի»՝ «Շեֆիլդից» կրած պարտությունը կարող էր էլ ավելի ծանր հետևանքներ ունենալ, եթե Եվրոպա լիգայի «Գիմարայեշի» դեմ խաղում Նիկոլա Պեպեն չփրկեր թիմին: Վերջինիս երկու գոլերը հաղթանակ պարգևեցին «զինագործներին»: Չնայած դրան, «Արսենալը» լուրջ խնդիրներ ունի թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում խփվել է նվազագույնը 3 գոլ: Վերջին 5 խաղերում թիմերը երկուական հաղթանակ են տոնել, իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել է 2:2 հաշվով:

Ցանկացած դեպքում, այս թիմերի միջև խաղերում, կարելի է ասել, գոլային հրավառությունն ապահովված է: Ինչ վերաբերվում է «Քրիսթալ Փելասին», ապա միայն Էդերսոնի փայլուն խաղի շնորհիվ, նախորդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման ընթացքում:

«Արսենալը» 15 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելասը»՝ 14 միավորով 6-րդն է: Այս լոնդոնյան դերբին կարող է լինել գոլառատ: Վնասվածքների առումով թիմերը լուրջ կորուստներ չունեն:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն 1-75 րոպեի ընթացքում, որը Vivaro-ն գնահատում է 1.95 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/27 հկտ
«Արսենալ»-«Քրիսթալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ