Կանխատեսում. Արգենտինա-Բրազիլիա. Մեսսին կդառնա գոլի հեղինակ

04:00, 11 հլս 2021
Հուլիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 04:00-ին, կմեկնարկի Ամերիկայի գավաթի եզրափակիչը՝ Արգենտինա-Բրազիլիա: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Լեո Մեսսին կդառնա գոլի հեղինակ:

Ամերիկայի գավաթի եզրափակչում կմրցեն Արգենտինան և Բրազիլիան: Բացի լատինամերիկյան կլասիկո լինելուց, այս խաղը ասոցացվում է երկու մեգա աստղերի՝ Լեո Մեսսիի և Նեյմարի հետ: Արգենտինացու համար, երևի թե սա վերջին շանսն է հավաքականի հետ տիտղոս նվաճելու համար:

Մեսսին արդեն մի քանի անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթի եզրափակիչների, սակայն երբեք արգենտինացիները նրա հետ հաջողության չեն հասել: Այս անգամ պատկերը լրիվ այլ է: Բավական է միայն հիշել, որ Մեսսին հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի և լիովին կենտրոնացել է հավաքականում իր ելույթների վրա:

Լեոն Ամերիկայի գավաթի այս մրցաշարում պարզապես փայլում է՝ 4 գոլ և 5 գոլային փոխանցում: Բոլորն էլ գիտեն, որ Մեսսիի համար երազանք է հավաքականի հետ տիտղոս նվաճելը և այս խաղում նա ամեն ինչ կանի իր թիմին օգնելու համար: Թիմակիցներն էլ կօգնեն Մեսսիին աչքի ընկնել գոլով:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում Լեո Մեսսին կդառնա գոլի հեղինակ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.63 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Ամերիկայի գավաթ
04:00/11 հլս
Արգենտինա-Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ