Կանխատեսում. «Արարատ»-«Շլյոնսկ». դաշտի տերերը գոլ կխփեն

17:00, 22 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Արարատը» Գյումրիի Քաղաքային ստադիոնում կընդունի լեհական Վրոցլավի «Շլյոնսկին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ «Արարատը» գոլ կխփի այս խաղում:

«Արարատը» առաջին փուլում հաղթահարեց հունգարական «Ֆեհերվարի» արգելքը: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը Գյումրիում կայացած պատասխան խաղում փայլուն խաղ ցուցադրեց և հաղթեց 2:0 հաշվով: Այս անգամ արդեն առաջին խաղը կկայանա Գյումրում, իսկ դա նշանակում է, որ «Արարատը» պետք է նվազագույնը չպարտվի: Խնդիր, որը լուծելն այդքան էլ հեշտ չի լինի, սակայն…

Պետք է հաշվի առնել, որ «Շլյոնսկն» էլ այն ահեղ մրցակիցը չէ, որի դեմ խաղում հնարավոր չէ հաջողության հասնել: Պետք է գործել հավասարակշռված, առանց սխալների: Կարծում եմ՝ Վարդան Բիչախչյանը կկարողանա ճիշտ տրամադրել թիմին այս խաղի համար: Նախորդ հանդիպումը ցույց տվեց, որ «Արարատը» դեռ իր վերջին խոսքը չի ասել այս մրցաշարում:

Ոչ ոքին կարող է լավ արդյունք համարվել, բայց այդ դեպքում պատասխան խաղում ճնշումն ավելի շատ կլինի Հայաստանի գործող գավաթակրի վրա: Անհրաժեշտ է ամեն գնով դրական արդյունքի հասնել այս խաղում, իսկ դրա համար պետք է գոլ խփել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում «Արարատը» գոլ կխփի, որի համար Vivaro-ն սահմանել է 1.50 գործակիցը: Սեփական հարկի տակ «Արարատը» կարող է կռիվ տալ և նույնիսկ հաղթանակի հասնել, բայց կարելի է ռիսկի չգնալ խաղադրույք ընտրելիս: Հանդիպման ցանկացած սցենարի դեպքում «Արարատը» պետք է փորձի գոլ խփել:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
17:00/22 հլս
«Արարատ»-«Շլյոնսկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ