Կանխատեսում. «Արարատ» – «Նոա». դաշտի տերերը կհաղթեն

19:00, 02 օգս 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Երևանի «Արարատը» կհյուրընկալի «Նոային»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը:

«Արարատը» Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալուց հետո սկսում է պայքարը Հայաստանի առաջնությունում: Հաշվի առնելով եվրագավաթային հանդիպումներում թիմի ցուցադրած խաղը՝ կարելի է վստահաբար ասել, որ «Արարատն» այս տարի չեմպիոնության պայքարում ֆավորիտներից մեկն է:

Վարդան Բիչախչյանի թիմը բավականին գրավիչ և հարձակմանը միտված ֆուտբոլ է ցուցադրում: Թիմում արդյունավետությունը նույնպես բարձր է: Օրերս Հայաստանի գործող գավաթակրի կազմից հեռացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Լուրեր են շրջանառվում, որ թիմից կարող է հեռանալ նաև կոտդիվուարցի հարձակվող  Մորի Կոնեն:

«Նոան» լուրջ կորուստ ունի առաջնության մեկնարկից առաջ: Վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել Պետրոս Ավետիսյանը, որը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում երևանյան ակումբի առաջատարներից մեկն էր: «Նոան» նաև փոխել է զարգացման վեկտորը: Թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ: Մասնավորապես, մեծ կորուստ է դարպասապահ Վալերիո Վիմերկատիի հեռանալը:

Հաշվի առնելով, որ «Նոան» նախորդ մրցաշրջանի համեմատ զգալիորեն թուլացել է, իսկ «Արարատը» եվրագավաթային հանդիպումներից հետո խաղային տոնուսի մեջ է, «Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կհաղթի «Արարատը», որի համար Vivaro-ն սահմանել է 2.43 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Հայաստանի առաջնություն
19:00/2 օգս
«Արարատ» – «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ