Կանխատեսում. «Արարատ»-«Ֆեհերվար». դաշտի տերերը գոլ կխփեն

17:00, 15 հլս 2021
Երևանի «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կընդունի հունգարական «Ֆեհերվարին»: Հանդիպումը կկայանա Գյումրիի Քաղաքային ստադիոնում: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն:

Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: «Արարատը» փրկվեց պարտությունից 90+3-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: «Ֆեհերվարն» առավելություն ուներ գրեթե ամբողջ խաղի ընթացքում, սակայն երևանյան թիմը պարբերաբար հակագրոհում էր և ուներ պահեր գոլ խփելու համար:

Այս խաղում նույնպես, ամենայն հավանականությամբ, գնդակին ավելի շատ կտիրի հունգարական թիմը: «Արարատը» շեշտը կարող է դնել արագ գոլի և հակագրոհների վրա: Խաղը կայանալու է Գյումրիում և «Արարատը», չնայած «Շիրակը» չէ, բայց մեծ աջակցություն կունենա ստադիոնում:

Հաշվի առնելով, որ «Արարատը» կորցնելու ոչինչ չունի, կարծում եմ, Վարդան Բիչախչյանը պլան «Բ» կունենա այս խաղի համար: «Արարատը» պետք է գոլ խփի, քանի որ մրցակցի դաշտում խփած գոլի կանոնն այլևս չի գործում, իսկ 0:0 հաշվի պարագայում խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ: Չեմ կարծում, որ դա կլինի «Արարատի» օգտին, քանի որ ներքին առաջնությունը դեռ չի մեկնարկել և թիմը խաղային տոնուսի մեջ չէ:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Արարատն» այս խաղում գոլ կխփի: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.52 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերանցիների լիգա
17:00/15 հլս
«Արարատ»-«Ֆեհերվար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ