Կանխատեսում. «Ապոլոն»-«Ժիլինա». Վահան Բիչախչյանի թիմը գոլը կխփի

21:00, 22 հլս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կիպրրոսյան «Ապոլոնը» կհյուրընկալի Սլովակիան ներկայացնող «Ժիլինային», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն:

Կիպրոսի առաջնությունը դեռ չի մեկնարկել: «Ապոլոնը» վերջին երկու ամսում ընդամենը երկու ընկերական հանդիպում է անցկացրել և պարտվել 0:3 ու 3:4 հաշիվներով: Նախորդ մրցաշրջանումը թիմը դարձել էր Կիպրոսի փոխչեմպիոն:

Դժվար է ասել, թե հիմա ինչ վիճակում է գտնվում կիպրոսյան թիմը, բայց այս երկու խաղից էլ կարելի է ենթադրել, որ պաշտպանությունում ակնհայտ խնդիրներ կան: Դրանցից կարող է օգտվել «Ժիլինան», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Վերջինս Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլայի» հետ երկու խաղերում էլ աչքի էր ընկել խփած գոլերով: Բիչախչյանը թիմի հիմնական կազմի խաղացող է և աստիճանաբար դառնում է «Ժիլինայի» առաջատարներից մեկը:

Ֆավորիտը «Ապոլոնն» է, բայց կարծում եմ, որ «Ժիլինան» այս խաղում գոլ խփելու ռեալ հնարավորություններ կունենա և առնվազն մեկ անգամ կօգտվի դրանից: Սլովակիան ներկայացնող թիմի մասնակցությամբ խաղերում հիմնականում շատ գոլեր են խփվում: Թիմի խաղն այդքան էլ կայուն չէ: Որակավորման առաջին փուլի երկու խաղերում էլ «Ժիլինան» չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Ժիլինան» այս խաղում գոլ կխփի, որը Vivaro-ն գնահատում է 1.50 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:00/22 հլս
«Ապոլոն»-«Ժիլինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ