Կանխատեսում. «Ալաշկերտ» — «Սուտյեսկա». դաշտի տերերը կհաղթեն

19:00, 31 օգս 2018
Օգոստոսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» — «Սուտյեսկա» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «Ալաշկերտը» կկարողանա 3-րդ փուլի ուղեգիր նվաճել: 

Եվրագավաթային 3-րդ փուլն այլևս երազանք չէ հայկական ակումբային ֆուտբոլում: Երևանի «Փյունիկը»՝ հաղթելով ղազախական «Տոբոլին», կոտրեց սառույցը: Հիմա հերթը «Ալաշկերտինն» է: Հայաստանի գործող չեմպիոնը շատ լավ շանսեր ունի կրկնելու «Փյունիկի» հաջողությունը: Վարուժան Սուքիասյանի թիմը «Սուտյեսկայի» դեմ արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել: Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ գրեթե լեփ-լեցուն մարզադաշտում:

«Ալաշկերտում» կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմից հեռացել է Միհրան Մանասյանը: Էդգար Մանուչարյանը, որը վերջերս էր միացել «Ալաշկերտին», դեռևս լավ մարզավիճակում չէ, սակայն ըստ մարզիչների՝ շանսեր կան, որ նա կմասնակցի այս հանդիպմանը:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է հավատալ ոչ միայն «Ալաշկերտի»՝ 3-րդ փուլում հայտնվելուն, այլ նաև այս խաղում երևանյան ակումբի հաղթանակին, որի համար Vivaro-ն սահմանել է 1.99 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, որակավորման 2-րդ փուլ
19:00/31 օգս
«Ալաշկերտ» - «Սուտյեսկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ