Կանխատեսում. «Ալաշկերտ»-«Շերիֆ». երկու թիմերն էլ գոլ կխփեն

19:00, 20 հլս 2021
Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ. մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Ալաշկերտը» դժվարությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Ալեքսանդր Գրիգորյանի թիմը պատասխան խաղում միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» դիմադրությունը:

Անկասկած, այս փուլում արդեն մրցակիցն ավելի ուժեղ է: «Շերիֆը» այս մրցաշրջանն այդքան էլ հաջող չի մեկնարկել: Թիմը պարտվել է Մոլդովայի Սուպերգավաթի խաղում և պարտությամբ մեկնարկել ներքին առաջնությունում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում էլ Տիրասպոլը ներկայացնող թիմը 1:0 և 4:0 հաշիվներով հաղթել էր «Տեուտային»:

«Ալաշկերտն» էլ անպարտելի է վերջին 5 խաղերում: Հայաստանի չեմպիոնի համար սա արդեն շանս է պատմություն կերտելու համար: Թիմի վրա այլևս մեծ ճնշում չկա: Ալեքսանդր Գրիգորյանի թիմը պետք է փորձի բախտը որսալ այս փուլում:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.87 գործակցով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
19:00/20 հլս
«Ալաշկերտ»-«Շերիֆ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ