Կանխատեսում. «Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս». կլինեն գոլեր

19:00, 14 հլս 2021
Հուլիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս» պատասխան հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել «Ալաշկերտի» գոլերի տոտալի վրա:

«Ալաշկերտն» առաջին խաղում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Կոնաս Կի Նոմադսի» հետ: Հայաստանի գործող չեմպիոնը ֆավորիտ էր, բայց չկարողացավ հաղթանակի հասնել: Այնուամենայնիվ, հյուրընկալվելիս ոչ ոքին վատ արդյունք չէ:

Տնային խաղում «Ալաշկերտը» բացարձակ ֆավորիտ է: Ալեքսանդր Գրիգորյանի թիմի համար սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ ՉԼ-ի առաջին փուլ հաղթահարելը նախ՝ ֆինանսական եկամուտ կապահովի թիմին, երկրորդ՝ մեծ շանսեր կբացի դեպի եվրագավաթային նոր մրցաշար՝ Կոնֆենդերացիաների լիգա:

Ուելսում կայացած խաղում խոտածածկի որակը շատ վատն էր, ինչն էլ հիմնականում խանգարում էր ալաշկերտցիներին: Այս անգամ «Ալաշկերտը» կլինի դոմինանտ, կթելադրի իր խաղը և կարծում եմ, որ վստահ հաղթանակ կտանի: Սակայն հիշելով նախորդ դեպքերը, կարելի է ապահովագրվել և ռիսկի չգնալ խաղադրույք ընտրելիս:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում «Ալաշկերտը» նվազագույն երկու գոլ կխփի: Եթե թիմը առաջինը հաջողության հասնի, ապա մրցակիցը կնետվի առաջ՝ այդպիսով ազատ գոտիներ տալով «Ալաշկերտին», իսկ եթե Ուելսը ներկայացնող թիմն առաջինը հասնի հաջողության, դաշտի տերերը պետք է երկու գոլ խփեն, որպեսզի անցնեն հաջորդ փուլ: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.62 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
19:00/14 հլս
«Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ