Կանխատեսում. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». կհաղթեն հյուրերը

17:00, 01 օգս 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալի «Արարատ-Արմենիային»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը:

«Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ որակավորման երկրորդ փուլում ճանապարհը զիջելով «Շերիֆին»: Հայաստանի գործող չեմպիոնն արտագնա խաղից հետո հանդիպում կանցկացնի ներքին առաջնությունում, որից հետո նորից կմեկնի արտագնա խաղի: Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»: Բնականաբար, եվրագավաթային հանդիպումն ավելի կարևոր է, քան ներքին առաջնության մեկնարկային տուրի խաղը: «Ալաշկերտը» մինչև հիմա չունի գլխավոր մարզիչ: Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալուց հետո «Շերիֆի» դեմ խաղում գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սերգեյ Էրզրումյանը:

«Արարատ-Արմենիայի» դեպքում իրավիճակն ավելի պարզ է: Թիմը ձախողեց նախորդ մրցաշրջանը և մնաց առանց եվրագավաթների: Այս մրցաշրջանին թիմը մոտենում է ավելի ազատ գրաֆիկով և առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնելու:

Կարծում եմ՝ հյուրերը ֆավորիտ են այս խաղում: Նրանք կփորձեն օգտվել մրցակցի շուրջ ստեղծված իրավիճակից: «Ալաշկերտի» համար էլ ողբերգություն չի լինի, եթե թիմը պարտվի մեկնարկային տուրում:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կհաղթի «Արարատ-Արմենիան»: Vivaro-ն հյուրերի հաղթանակի համար սահմանել է 2.99 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/1 օգս
«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ