Կանխատեսում․ «Սելտա» – «Կադիս». հյուրերը գոլ կխփեն

23:00, 17 սպտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում «Սելտան» կընդունի «Կադիսին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն։

«Կադիսը» 4 խաղից հետո 2 միավոր է հավաքել, իսկ «Սելտան»՝ 1 միավոր։ Երկու թիմերն էլ դեռ հաղթանակ չեն տարել այս մրցաշրջանում։ Նախորդ տուրում «Սելտան» 2 անգամ հաշվի մեջ առաջ լինելով՝ 2։5 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ Թիմի պաշտպանությունում պարզապես աղետալի իրավիճակ է։ 4 խաղից միայն 1-ում է հաջողվել անառիկ պահել սեփական դարպասը։

«Կադիսի» պաշտպանությունը նույնպես չի փայլում։ Նախորդ տուրում թիմը 0։2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»։ Վարազդատ Հարոյանն այդ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։

Կարծում եմ՝ այսպիսի խաղում «Կադիսի» համար ավելի հեշտ կլինի։ «Սելտան» սիրում է գնդակ պահել և դիրքային գրոհներով խաղալ, իսկ նման դեպքերում մրցակիցները հակագրոհելու լավ հնարավորություններ են ունենում։

Այս խաղում կարող է դաշտ դուրս գալ նաև «Կադիսի» նորեկ, ռումինացի հարձակվող Ֆլորին Անդոնեն։ Ալվարո Նեգրեդոյի հետ հյուրերը, կարծում եմ, ի վիճակի են նվազագույնը մեկ գոլ խփել այս խաղում։

Ընտրում եմ՝ «Կադիսը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․80 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/17 սպտ
«Սելտա» – «Կադիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ