«Սալերնիտանա» – «Ռոմա»․ հյուրերը կշարունակեն հաղթարշավը

22:45, 29 օգս 2021
Իտալիայի A Սերիայի երկրորդ տուրում առաջնության նորեկ «Սալերնիտանան» կընդունի «Ռոմային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի մայրաքաղաքային թիմը։

«Ռոման» մրցաշրջանը մեկնարկել է պաշտոնական խաղերում 3 անընդմեջ հաղթանակով։ A Սերիայի առաջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է «Ֆիորենտինային» և Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում երկու անգամ առավելության է հասել «Տրաբզոնսպորի» նկատմամբ։ Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, հիմա թիմի խաղն ավելի բալանսավորված է՝ բոլոր դիրքերում։

Առաջին հերթին խոսքը դարպասապահի դիրքի մասին է։ Ռուի Պատրիսիուն շատ լավ է դրսևորում իրեն ու այս խաղերում բազմիցս փրկել է իր թիմին։ Հենակետային գոտում խաղում են Կրիստանտեն և Վերետուն, իսկ հարձակման քառյակը հետևյալն է՝ Աբրահամ, Մխիթարյան, Ձանիոլո և Պելեգրինի։ Այս խաղում Ձանիոլոն որակազրկված է և նրա փոխարեն կարող է խաղալ կամ Շոմուրոդովը, կամ Էլ Շարավին։

A Սերիայի նորեկ «Սալերնիտանան» առաջին տուրում 2։3 հաշվով պարտվել էր «Բոլոնիային»։ Դժվար թե ստացվի խնդիրներ ստեղծել «Ռոմայի» համար, քանի որ կա թիմերի խաղամակարդակների զգալի տարբերություն։ Այնուամենայնիվ, «Ռոմայի» համար էլ հեշտ խաղ չի լինի։

Կարծում եմ՝ «գայլերը» կփորձեն հաղթական նոտայով ավարտել մրցաշրջանի այս հատվածը, որին հաջորդելու է միջազգային դադարը։

Այս խաղում հնարավոր է մեկնարկային րոպեներից տեսնենք Աբրահամ-Շոմուրոդով հարձակման զույգը։ Ընտրում եմ՝ «Ռոմայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․60 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/29 օգս
«Սալերնիտանա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ