Կանխատեսում․ «Ռեալը» նվազագույնը երեք անգամ կգրավի «Էսպանյոլի» դարպասը

23:00, 27 փտր 2018
Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի շրջանակներում «Էսպանյոլը» կհյուրընկալի երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը կկայանա Բարսելոնայի «Կոռնելյա էլ պրադ» մարզադաշտում երեքշաբթի երեկոյան և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջարկում ենք խաղադրույք կատարել, որ «բլանկոսները» նվազագույնը երեք անգամ կգրավեն մրցակցի դարպասը։ 

«Ռեալի» համար չափազանց բուռն փետրվար ստացվեց։ Այդ բուռն փետրվարը պետք է փակել այնպես, ինչպես թիմը խաղացել է ամսվա ընթացքում այլ ոչ թե սկզբում։ Հենց այդ ամսվա սկզբի «Լևանտեի» դեմ խաղի ձախողումից հետո «Ռեալը» վերջապես արթնացավ։ Վերջին հինգ խաղերում Զիդանի թիմը միայն հաղթում է ու կարողացել է այդ հինգ խաղերում 20 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը։ Զիզուն վերջին տուրում «Ալավեսին» 4։0 հաշվով հաղթելուց հետո բացեիբաց ասաց, որ թիմը ՊՍԺ-ի դեմ խաղում տարած հաղթանակի կարիք ուներ, ու միգուցե հենց դա էր «Ռեալի» հետագա վստահ ու արդյունավետ հաղթանակների ազդակը։

Շաբաթվա միջնամասում «Ռեալին» բավականին բարդ արտագնա հանդիպում է սպասվում։ Թիմը մրցելու է «Էսպանյոլի» դեմ։ Կատալոնացիները վերջին անգամ հաղթել են հունվարի 18-ին այդքան անպարտելի թվացող առաջնության առաջատարին՝ «Բարսելոնային»։ Ճիշտ է, խաղը գավաթային էր, և շատ շուտով Վալվերդեի թիմը հաղթեց պատասխան դերբիում։ Դրանից հետո «Էսպանյոլը» կամ պարտվում է, կամ ոչ-ոքի է խաղում։ Այո՛, հարկ է նշել, որ նրանք միավորներ խլեցին «Բարսայից» նաև առաջնության խաղում, բայց չմոռանանք, որ եղանակային անբարենպաստ պայմաններում ուղղակի հնարավոր չէր բավարար խաղ ցուցադրել։

Կարծում եմ, որ նման թափ հավաքած Մադրիդի դեմ «Էսպանյոլին» իսկապես բարդ կլինի։ Միգուցե մենք տեսնենք «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում կայացած խաղի պես մի բան՝ բազմաթիվ գոլերով։ Համենայն դեպս ես վստահ եմ, որ «Ռեալը» նվազագույնը երեք անգամ կգրավի մրցակցի դարպասը։ Մեր գործընկեր Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2,40 գործակիցը։ Ռիսկային, բայց միևնույն ժամանակ հավանական տարբերակ է։ BBC-ն դարձյալ որսի է դուրս եկել։ Ու խոսքը միայն Կրիշտինաուի մասին չէ։

Հաջողություն եմ մաղթում:

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 25-րդ տուր
23:00/27 փտր
«Էսպանյոլ» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ