«Լայպցիգ» – «Բավարիա»․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

20:30, 11 սպտ 2021
Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Լայպցիգը» կընդունի Մյունխենի «Բավարիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի, և երկու թիմերն էլ գոլ կխփեն։

«Լայպցիգն» այս մրցաշրջանի 3 խաղերում 2 պարտություն է կրել նվազագույն հաշվով և միակ հաղթանակը տարել է «Շտուտգարտի» նկատմամբ (4:0)։ «Բավարիան» 2 հաղթանակ և 1 ոչ ոքի է գրանցել։ Յուլիան Նագելսմանը, որը երկար տարիներ աշխատել է «Լայպցիգում» և որպես մարզիչ, կարելի է ասել, կայացել է այս ակումբում, այժմ գլխավորում է «Բավարիան»։ Իսկ նրա փոխարեն «Լայպցիգի» գլխավոր մարզիչ է նշանակվել «Զալցբուրգի» նախկին մարզիչ Ջեսի Մարշը։ Վերջինս լավ աշխատանք էր կատարել ավստրիական ակումբում։ Բունդեսլիգայում մեկնարկը լավ չի դասավորվել, սակայն թիմը գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում։

Նագելսմանը խնդիրներ ուներ նախամրցաշրջանային փուլում և Բունդեսլիգայի մեկնարկային խաղում։ Սակայն Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակը վստահություն հաղորդեց թե՛ Նագելսմանին, թե՛ ֆուտբոլիստներին։

Ինչպես Մարշը, այնպես էլ Նագելսմանը, կփորձեն այս խաղում ապացուցել, որ արժանի են իրենց նոր պաշտոններին։ Ամերիկացի մասնագետը կարող է դժգոհ լինել, քանի որ տրանսֆերային պատուհանի վերջում «Բավարիա» տեղափոխվեց «Լայպցիգի» առաջատարներից ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիցերը։

Կարծում եմ՝ երկու թիմերի համար էլ դժվար է լինելու միջազգային դադարից հետո առաջին խաղում։ Որքան էլ «Բավարիան» ֆավորիտ է, «Լայպցիգը» կարող է խնդիրներ ստեղծել մյունխենցիների համար։ Անգամ կարող է հաղթել։ Սակայն քանի դեռ լիովին չգիտենք Ջեսի Մարշի թիմի հնարավորությունները, կարիք չկա ռիսկի դիմել։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.63 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
20:30/11 սպտ
«Լայպցիգ» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ