Գերմանիայի Սուպերգավաթ․ «Բորուսիա» – «Բավարիա». Կանխատեսում՝ Դորտմունդի թիմի օգտին

22:30, 17 օգս 2021
Գերմանիայի Սուպերգավաթը կվիճարկեն Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի Դորտմունդը ներկայացնող թիմը։

Դորտմունդի «Բորուսիան» փայլուն արդյունքներ է գրանցել մրցաշրջանի մեկնարկում։ Նախ՝ 3։0 հաշվով հաղթանակ գավաթային խաղում, հետո էլ 5։2 հաշվով հաղթական մեկնարկ Բունդեսլիգայում։ Այս երկու խաղերում դորտմունդցիների հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բունդեսլիգայի մեկնարկային տուրի «Այնտրախտի» դեմ խաղում Մարկո Ռոզեի թիմը շատ լավ էր գործում հակագրոհների ժամանակ։ Գրեթե բոլոր գոլային գրոհները սկսվել են պաշտպանությունից արագ հարձակման անցնելու արդյունքում։

«Բավարիան» խայտառակ արդյունքներ է գրանցել։ Թիմը նոր գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ դեռ հաղթանակ չի տարել։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղը, որն ավարտվեց 1։1, ցույց տվեց, որ մյունխենյան ակումբի պաշտպանությունը շատ թոյլ կողմեր ունի։

Ի տարբերություն Մյոնխենգլադբախի թիմի, Դորտմունդի «Բորուսիան» կկարողանա օգտվել այդ սխալներից։ Կարծում եմ՝ Հոլանդն ու ընկերները նվազագույնը 2 գոլ կխփեն։ «Բավարիայի» պաշտպանության կենտրոնում խաղում են Զյուլեն և թիմի նորեկ Ուպամեկանոն։ Վերջինս դեռ նոր է հարմարվում թիմի խաղաոճին, իսկ Զյուլեն չի փայլուն կայունությամբ և հուսալիությամբ։

Երկու խաղադրույք եմ ընտրել։ Առաջինը՝ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակ, որի համար Vbet-ը սահմանել է 2․97 գործակիցը։ Երկրորդը՝ Դորտմունդի «Բորուսիայի» գոլերի տոտալը շատ 1․5-ից, որը գնահատվել է 1․94 գործակցով։

Օրդինար: Պարտված
Գերմանիայի Սուպերգավաթ
22:30/17 օգս
«Բորուսիա Դ․» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Գերմանիայի Սուպերգավաթ
22:30/17 օգս
«Բորուսիա Դ․» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ