Մուտք

Կանխատեսում․ «Բրեստ» – ՊՍԺ․ Միշել Տեր-Զաքարյանի թիմը գոլ կխփի

10:08, 20 Օգոստոսի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալվի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ հանդես եկող «Բրեստին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

Կիսվել:

Լեո Մեսին այս խաղում ևս նորամուտը չի նշի նոր թիմում, իսկ դա նշանակում է, որ էմոցիոնալ առումով ՊՍԺ-ի խաղում ոչ մի նոր բան չենք տեսնի։

Փարիզյան թիմը Ֆրանսիայի առաջնությունում մեկնարկել է երկու հաղթանակով, սակայն երկու դեպքում էլ գոլ է բաց թողել։ Երկրորդ տուրի խաղում հաղթելով 3։0 հաշվով՝ փարիզյան թիմը երկու գնդակ բաց թողեց, սակայն, խաղավերջում ևս մեկը խփելով, հաղթանակ տարավ 4։2 հաշվով։ ՊՍԺ-ի պաշտպանությունում կայունություն չկա։ Թիմը կարող է շատ լավ գործել հարձակման գծում, սակայն պաշտպանությունում սխալներ թույլ տալ։

«Բրեստը» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է երկու հանդիպումներ, որոնք ավարտվել են 1։1 հաշվով։ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը գոլ է խփել «Լիոնի» և «Ռենի» դեմ խաղերում։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է սպասել, որ ՊՍԺ-ն այս խաղում չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը։

Ավելի բարձր կլիներ, եթե ընտրեի ՊՍԺ-ի հաղթանակ և երկու թիմերը գոլ կխփեն, սակայն հիշելով Պոչետինոյի թիմի վերջին խաղը, ինչպես նաև նախորդ մրցաշրջանի որոշ հանդիպումներ, կա վտանգ, որ ՊՍԺ-ն կարող է նույնիսկ չհաղթել նման խաղում։

Ընտրում եմ «Բրեստը» գոլ կխփի խաղադրույքը, որը Vbet-ը գնահատում է 1․71 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
23:00/20 օգս
«Բրեստ» – ՊՍԺ
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բարսելոնա» – «Վալենսիա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
10:08, 20 Օգոստոսի 2021
«Ջենոա» – «Կալյարի»: Կանխատեսում և խաղադրույք
10:08, 20 Օգոստոսի 2021
«Ռոստով» – «Օրենբուրգ»։ Եգոր Տիտովի կանխատեսումը
10:08, 20 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ