Լա Լիգա․ «Բետիս» – «Կադիս»․ Կանխատեսում

23:00, 20 օգս 2021
Իսպանիայի Լա Լիգայի երկրորդ տուրում «Կադիսը», որի կազմում է հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, կհյուրընկալվի «Բետիսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Կադիսը» գոլ կխփի։

Լա Լիգայի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց «Կադիսում»։ Հայ ֆուտբոլիստը «Լևանտեի» հետ խաղը (1:1) սկսեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 82-րդ րոպեին։ «Կադիսն» այդ խաղում փրկվեց պարտությունից ավելացված 7-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, թիմը լավ էր գործում թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս։ Բնականաբար, առաջին խաղն էր և որոշակի անհանգստություն զգացվում էր։ Անգամ Հարոյանը շատ լավ պահ ուներ գոլ խփելու համար, սակայն 28-ամյա պաշտպանի՝ գլխով կատարած հարվածից հետո «Լևանտեին» փրկեց դարպասապահը։

«Բետիսն» էլ առաջնության մեկնարկային հանդիպումն ավարտեց 1։1 հաշվով՝ չկարողանալով հաղթել «Մալյորկային»։ Մանուել Պելեգրինիի թիմն այս մրցաշրջանում ավելի է ուժեղացել, կան նորեկներ։ Սակայն, ինչպես ցույց տվեց նախորդ խաղը, դեռ խնդիրներ կան ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։

Կարծում եմ՝ այս խաղում «Բետիսը» չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը։ Հյուրերի կազմում խաղում է Ալվարո Նեգրեդոն, որը նախորդ հանդիպմանը բավական ակտիվ էր։ Բացի այդ, «Կադիսը» լավ է գործում նաև ստանդարտ դիրքերի ժամանակ։

Հաշվի առնելով, որ «Բետիսում» փոփոխություններ են եղել պաշտպանության գծում, կարծում եմ, որ այս խաղում «Կադիսը» կկարողանա գոլ խփել։ Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1․71 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/20 օգս
«Բետիս» – «Կադիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ