Կանխատեսում․ «Բավարիա» – «Քյոլն»․ դաշտի տերերը կհաղթեն գոլառատ խաղում

19:30, 22 օգս 2021
Գերմանական Բունդեսլիգայի երրորդ տուրում «Բավարիան» կհյուրընկալի «Քյոլնին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ մյունխենյան ակումբը կհաղթի գոլառատ խաղում։

«Բավարիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում 1։1 հաշվով ոչ ոքի խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում մյունխենցիները 3։1 հաշվով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային»։ Որքան էլ զարմանալի է, բայց սա «Բավարիայի» առաջին հաղթանակն էր Յուլիան Նագելսմանի օրոք։ Այո, թիմը նախամրցաշրջանային փուլում ոչ մի հաղթանակ չէր տարել։ Ավելին, նույնիսկ պարտվել էր «Քյոլնին» 2։3 հաշվով։ Անկասկած, Գերմանիայի գործող չեմպիոնը կփորձի ապացուցել, որ դա պարզապես պատահականություն էր։

Կարծում եմ՝ այս խաղում «Քյոլնի» համար շատ բարդ է լինելու, քանի որ մյունխենցիները փորձելու են հնարավորինս շատ գոլեր խփել և վստահ հաղթանակ տանել։ Ի՞նչ կարող է անել համեստ «Քյոլնը» նման խաղում։ Մեծ ուժերով պաշտպանվել և փորձել հակագրոհել։ Իսկ դա ավելի քան հավանական է, քանի որ Նագելսմանը դեռևս չի կարողացել կայություն ապահովել պաշտպանական գծում։ Թիմից հեռացել են Դավիդ Ալաբան և Ժերոմ Բոատենգը, իսկ Նիկլաս Զյուլեն և նորեկ Դայոտ Ուպամեկանոն դեռևս լավ չեն հասկանում միմյանց։ Այնուամենայնիվ, որքան էլ պարադոքսալ թվա, եթե «Քյոլնը» կարողանա գոլ խփել, ապա դա ավելի կբարդացնի նրանց վիճակը։ Մյունխենցիներն էլ ավելի մեծ ուժերով ու ավելի մեծ եռանդով կփորձեն հաղթանակի հասնել։

Սպասում եմ գոլառատ հանդիպում։ Ընտրում եմ «Բավարիայի» հաղթանակ և գոլերի տոտալը շատ 3․5-ից։ Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1․80 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
19:30/22 օգս
«Բավարիա» – «Քյոլն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ