Կանխատեսում․ «Ալավես» – «Ռեալ». հյուրերին բարդ խաղ է սպասվում

23:55, 14 օգս 2021
Իսպանական Լա Լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ալավեսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

«Ռեալից» հեռացել են վերջին տարիներին թիմի հիմնական պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Ռաֆայել Վառանը։ Այո, ակումբը ձեռք է բերել Դավիդ Ալաբային, սակայն ավստրիացուն դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի հարմարվի թիմին, թիմակիցներին, խաղաոճին։ Եվ հետո, ո՞ւմ հետ է խաղալու Ալաբան պաշտպանության կենտրոնում․ Միլիտաոյի՞, թե՞ Նաչոյի։

Մադրիդյան ակումբն ընդամենը 2 ընկերական հանդիպում է անցկացրել նախամրցաշրջանային փուլում։ «Միլանի» հետ խաղն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ «Գլազգո Ռեյջերսի» դեմ խաղում «Ռեալը» պարտվել է 1։2 հաշվով։

Վերջին 5 տարում «Ալավեսը» Լա Լիգայում սեփական հարկի տակ գոլ խփել է «Ռեալին»։ Կարծում եմ՝ այս հանդիպումը ևս բացառություն չի լինի՝ հաշվի առնելով հյուրերի կազմում առկա խնդիրները։

Կառլո Անչելոտին դեռևս չի գտել իր թիմի իդեալական մեկնարկային կազմը։ Ընկերական խաղերը քիչ էին, թիմը զգալի կորուստներ ունի նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ակումբում էլ մտածում են միայն որքան հնարավոր շատ ֆուտբոլիստներ վաճառելու մասին, որպեսզի ձեռք բերեն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Կարծում եմ՝ շատ լավ պահ է «Ալավեսի» համար, որ փորձի օգտվել իրավիճակից և նույնիսկ պայքարի հաղթանակի համար։ Այնուամենայնիվ, ընտրում եմ՝ «Ալավեսը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:55/14 օգս
«Ալավես» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ