«Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս»․ Կանխատեսում

19:00, 26 օգս 2021
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն։

Առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով։ Առաջին կեսից հետո շոտլանդական թիմը խաղում էր 10 հոգով, բայց կարողացավ  հաղթանակ տանել։ Կարմիր քարտը, անկասկած, ազդեց խաղի ելքի վրա, սակայն հանդիպումը երկակի տպավորություն թողեց։ Մի կողմից, «Ալաշկերտը» շուրջ մեկ ժամ լավ դիմադրում էր մրցակցի գրոհներին, մյուս կողմից էլ չկարողացավ օգտագործել իր գոլային պահերը, որոնք, բնականաբար, քիչ էին։

Կարծում եմ՝ այս խաղում «Ալաշկերտը» նույն սցենարով կխաղա։ «Գլազգո Ռեյնջերսը» «Կայրաթը» չէ, որ թույլ տա «Ալաշկերտին» վերահսկել խաղը։ Ցանկացած սխալ կարող է լինել ճակատագրական։ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը պետք է առավելագույնս կենտրոնացած գործի և սպասի իր շանսին։

Դժվար է հավատալ, որ Հայաստանի չեմպիոնը կարող է անառիկ պահել սեփական դարպասը։ Այո, տեղեկություն կա, որ շոտլանդական թիմում կորոնավիրուսի դեպքեր են ի հայտ եկել և հնարավոր է, որ «Գլազգո Ռեյնջերսը» կորուստներ ունենա այս խաղի համար։ Այնուամենայնիվ, հյուրերը նվազագույնը մեկ գոլ, կարծում եմ, կխփեն։ Նույնն էլ կարելի է ասել դաշտի տերերի մասին։ Պայքարի մեջ մնալու համար պետք է գոլ խփել, ինչն էլ կփորձեն անել «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet -ը սահմանել է 1․92 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
19:00/26 օգս
«Ալաշկերտ» – «Գլազգո Ռեյնջերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ