ԱԱ-2022. Նորվեգիա – Նիդերլանդներ․ կլինեն գոլեր

22:45, 01 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի G խմբի 4-րդ տուրում Նորվեգիայի հավաքականը կընդունի Նիդերլանդների թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Նորվեգիայի հավաքականի գլխավոր աստղը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ Ընդհանուր առմամբ, Նորվեգիան այդքան էլ ուժեղ թիմ չունի և իր կարգով զիջում է Նիդերլանդներին։ «Ռեալ Սոսյեդադից» Ալեքսանդր Սորլոտն ու «Սաութհեմփթոնից» Մահամեդ Էլյունուսին խորքից օգնում են Հոլանդին։ Ենթահարձակվողի դիրքում էլ խաղում է «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

Որքան էլ զարմանալի է, Հոլանդը դեռևս գոլ չի խփել ԱԱ-2022-ի ընտրական փուլում։ Նորվեգացիները երկու հաղթանակ են տարել և մեկ պարտություն կրել։

Նիդերլանդների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, եթե, իհարկե, Լուի վան Գալին կարելի է նոր համարել։ Նա արդեն երրորդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ Վիրջիլ վան Դեյկի վերադարձը, անկասկած, մեծ նշանակություն ունի Նիդերլանդների հավաքականի համար։ Մեմֆիս Դեպայը փայլում է «Բարսելոնայի» կազմում, իսկ Ջորջինյո Վեյնալդումը դարձել է ՊՍԺ-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ։

Բնականաբար, այս խաղում ֆավորիտ են համարվում հյուրերը, բայց նորվեգացիները սեփական հարկի տակ կարող են խնդիրներ ստեղծել մրցակցի համար։ Նիդերլանդների հավաքականը գրեթե միշտ ավելի շատ է տիրում գնդակին և այդպիսով մրցակից թիմը հակագրոհների լավ հնարավորություններ է ունենում։ Նորվեգիայի հավաքականի խաղացողներն էլ՝ ի դեմս Հոլանդի, կարողանում են շատ լավ հակագրոհել։

Երկու հավաքականներն էլ սիրում են խաղալ հարձակողական ու բաց ֆուտբոլ և կարծում եմ, որ այս խաղը դիտարժան է լինելու։ Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2022
22:45/1 սպտ
Նորվեգիա - Նիդերլանդներ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ