Կանխատեսում․ «Լիվերպուլ» – «Չելսի»․ Ռոմելու Լուկակուն գոլ կխփի

20:30, 28 օգս 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Լիվերպուլը» կընդունի «Չելսիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն, ինչպես նաև գոլի հեղինակ կդառնա լոնդոնյան ակումբի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Թիմերի միջև բացարձակ հավասարություն է նոր մեկնարկած մրցաշրջանում։ Երկու խաղ՝ երկու հաղթանակ, 5 խփած գոլ։ Երկու թիմերն էլ անառիկ են պահել իրենց դարպասն առաջին խաղերում։ «Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկի վերադարձից հետո նորից կայուն խաղ է ցուցադրում պաշտպանությունում։ «Չելսին» պաշտպանվում է ամբողջ թիմով՝ սկսած հարձակվողից։ Հիմնականում լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները մրցակիցների գրոհները կասեցնում են դաշտի կենտրոնում և պաշտպաններին գրեթե աշխատանք չի մնում։ Բնականաբար, այս խաղում երկու կողմերն էլ ակտիվ գրոհելու են։ Երկու թիմերն էլ շատ լավ կարողանում են թե՛ դիրքային գրոհներ կազմակերպել, թե՛ հակագրոհել։

Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, հիմա Թոմաս Տուխելի «Չելսին» ավելի վստահ է գործում հարձակման գծում։ Թիմին կենտրոնական հարձակվող էր անհրաժեշտ և ակումբը ձեռք բերեց Ռոմելու Լուկակուին, որը գոլի հեղինակ դարձավ «Արսենալի» հետ խաղում։ Եթե հաշվի առնենք, որ թիմը կկարողանա ստեղծել նույնքան գոլային պահեր Լուկակուի համար, որքան լինում էր, երբ հարձակման կրակագծում էր Տիմո Վերները, ապա «Չելսին» կարող է ամեն խաղում նվազագույնը 2 գոլ խփել։

«Լիվերպուլը» նոր մրցաշրջանում խաղացել է միայն հետապահ թիմերի հետ և այս խաղը փորձություն կլինի Յուրգեն Կլոպի համար։ Այս հանդիպումը ցույց կտա, թե արդյոք «Լիվերպուլը» պատրաստ է պայքարել չեմպիոնության համար։

Խաղի ելքի վերաբերյալ դժվարանում եմ կանխատեսում կատարել, սակայն կարծում եմ, որ երկու թիմերը գոլ կխփեն։ Ընտրում եմ այդ տարբերակն ու ևս մեկ խաղադրույք՝ Ռոմելու Լուկակուի գոլը։ Հաշվի առնելով բելգիացու ցուցադրած խաղը նախորդ մրցաշրջանում և «Չելսիում» իր առաջին խաղում՝ կարծում եմ՝ Լուկակուն այդ խաղում դաշտից չի հեռանա առանց գոլ խփելու։ Vbet-ը Լուկակուի գոլի համար սահմանել է 2․41 գործակիցը։ Երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքն էլ գնահատվել է 1․72 գործակցով։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/28 օգս
«Լիվերպուլ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/28 օգս
«Լիվերպուլ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ