Կանխատեսում․ Ֆրանսիան և Բելգիան հիմնական ժամանակում հաղթողին չեն պարզի

22:00, 10 հլս 2018
Հուլիսի 10-ին՝ ժամը 22։00-ին Սանկտ-Պետերբուրգում ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները։ «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է խաղադրույք այդ հանդիպման համար։

Սկզբում թվում է, թե խաղերն այնքան շատ են, որ անվերջ կարելի է դիտել դրանք։ Բայց մի վայրկյան թարթում ես աչքդ ու խնդրեմ, արդեն կիսաեզրափակիչ։ Առաջնության գլխավոր ֆավորիտներից պայքարի մեջ մնացել է միայն Ֆրանսիան, սակայն այս Մունդիալը բազմիցս ապացուցեց, որ թքած ունի այն ամենի վրա, ինչ գրված է այսպես ասած թղթերում։

Եթե փորձենք կանխատեսում անել՝ ելնելով քարորդ եզրափակիչներից, ապա միանշանակ ֆավորիտը Ֆրանսիան է։ Հիմա ասեմ, թե ինչու։ Ֆրանսիացիները հաղթեցին Ուրուգվայը էմոցիոնալ առումով շատ հարմարավետ կերպով։ Դժվար է ասել, թե ինչ կլիներ եթե Գոդինը չվրիպեր։ Միգուցե խաղը բոլորովին այլ ընթացք ստանար։ Իսկ ահա Մուսլեռայի կոպտագույն սխալը ոչնչացրեց լատինաամերիկացիների հույսերը, ու հանդիպման ավարտից մոտ 30 րոպե առաջ ֆրանսիացիները մտովի արդեն կիսաեզրափակչում էին։ Նրանք մեծ ուժեր են խնայել և այդ համատեքստում բացահայտ ֆավորիտ կարող են լինել կիսաեզրափակչում, բայց․․․

Իսկ ահա Բելգիայի խաղը play-off-ում երբեք այսքան էմոցիոնալ չի եղել։ Նախ նրանք վերջին 48 տարվա մեջ առաջին անգամ կարողացան Մունդիալի ժամանակ երեք գնդակ խփել երկուսը բաց թողնելուց հետո ու դուրս գալ քարորդ եզրափակիչ, իսկ հետո կոտրեցին «պենտակամպեոնների» հերթական երազանքը։ Բելգիան շատ ինքնավստահ կերպով է մոտենում Եվրոպայի փոխչեմպիոնների դեմ խաղին։

Անցնեմ կանխատեսմանը։ Կարծում եմ՝ նման պարագայում, երբ միմյանց դեմ մրցելու են մի կողմից ֆիզիկապես բավական ուժ խնայած և թղթի վրա ֆավորիտ համարվող թիմն ու ֆիզիկապես ոչ պակաս պատրաստ ու գումարած այդ ամենին էմոցիոնալ աներևակայելի պիկի մեջ գտնվող մեկ ուրիշ թիմ, այստեղ ամենահավանական տարբերակը ոչ-ոքին է։ Վերջիվերջո սա Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչն է։ Ֆրանսիան ինչքան էլ նետվի առաջ, հաստատ դասեր քաղել է բելգիացիների հակագրոհներից։ Դե իսկ ֆրանսիական կենտրոնում խաղում են Պոգբան ու Կանտեն ոչ թե Ֆերնանդինյոն․․․Այնպես որ բալանսավորված խաղ և ոչ-ոքի եմ ակնկալում 90 րոպեների ընթացքում։ Vivaro-ում սահմանված է 3,32 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Աշխարհի Գավաթ 2018․ կիսաեզրափակիչ
22:00/10 հլս
Ֆրանսիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0