ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Չելսի» – «Վիլյառեալ». Կանխատեսում

23:00, 11 օգս 2021
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կմրցեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսին» և Եվրոպա լիգայի հաղթող «Վիլյառեալը»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն։

Եթե «Չելսին» պարտվի այս խաղում, ապա ողբերգություն չի լինի, այնուամենայնիվ, «Չելսին» բաց չի թողնի մրցաշրջանի մեկնարկում տիտղոս նվաճելու հնարավորությունը։ Թոմաս Տուխելից այս մրցաշրջանում սպասում են տիտղոսներ Անգլիայում։ Առաջին հերթին՝ չեմպիոնություն։ Կարծում եմ՝ գերմանացի մասնագետն այս խաղով կփորձի վերջին ուղղումները կատարել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ Տուխելը գլխավորեց թիմը, «Չելսին» ցուցադրած խաղով լավագույնն էր Եվրոպայում։ Ընդհանրապես, օգոստոսը դեռ նախապատրաստական շրջան է համարվում և այս օրերին գնահատել որևէ թիմի վիճակն ամբողջ մրցաշրջանի համար, անիմաստ է։

«Վիլյառեալի» համար այս խաղը տիտղոս նվաճելու ևս մեկ առիթ է։ Ունաի Էմերին եվրագավաթային մրցաշարերում, հատկապես՝ Եվրոպա լիգայում, դրության տերն է։ Կարծում եմ՝ առանձին վերցրած խաղում Էմերիի թիմը կարող է հաղթել ցանկացած մրցակցի։ Նախորդ մրցաշրջանում «Չելսին» շատ քիչ խաղերում գոլ բաց թողեց, բայց «Վիլյառեալը» ևս կարևորագույն խաղերում կազմակերպված էր գործում պաշտպանությունում։

Խաղի սցենարը կանխատեսելի է։ Մինչև թիմերից մեկի՝ հաշվի մեջ առաջ անցնելը, կողմերը հերթով փորձելու են ինչպես դիրքային գրոհներ կազմակերպել, այնպեսլ էլ հակագրոհել։ Թիմերից ոչ մեկը, կարծում եմ, գնդակին տիրելու առումով մեծ առավելություն չի ունենա։

Ընկերական խաղերի արդյունքներին կարելի է ուշադրություն չդարձնել, քանի որ շատ քիչ հանդիպումներում է, որ թիմերը խաղացել են մարտական կազմերով։ Հաշվի առնելով, որ երկու թիմի վրա էլ ճնշում չի լինելու և խաղալու են հաճույքի համար,  ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որը Vbet-ը գնահատում է 2.00 գործակցով։

 

Օրդինար: Հաղթած
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ
23:00/11 օգս
«Չելսի» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ