Կանխատեսում՝ Հայաստան — Չեռնոգորիա խաղի համար

21:00, 11 նյմ 2016

Հայաստանին սպասվում է շատ բարդ և կարևոր հանդիպում: Մեր հավաքականը, ցավոք սրտի՝ խմբում զբաղեցնում է վերջին տեղը: Մեր թիմը 3 խաղերից բոլորում էլ պարտվել է: Մերոնք պարտություններ են կրել Դանիայից, Ռումինիայից և Լեհաստանից: Հայաստանի հավաքականն ունի նորանշանակ հայազգի մարզիչ՝ Արթուր Պետրոսյանը: Մենք շատ մեծ հույսեր ունենք Արթուր Պետրոսյանից: Չեռնոգորիան մեր խմբի առաջատարն է։ Տումբակովիչի թիմը նախորդ երկու հաղթական տուրերում 6 գոլ է խփել և վաստակել է 7 միավոր: Խմբի խաղերում Չեռնոգորիան տարել է 2 հաղթանակ՝ Դանիայի և Ղազախստանի նկատմամբ, խաղացել ոճ-ոքի Ռումինիայի հետ: Չեռնոգորացիներն իրենց կազմում ունեն անվանի աստղեր՝ Միրկո Վուչինիչ, Ստեֆան Սավիչ և Յովետիչ։

Հայաստանի հավաքականից վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Դավիթ Մանոյանը։ Հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն էլ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով լավագույն մարզավիճակում չէ։ Չեռնոգորիան խաղին մոտենում է առանց լուրջ կորուստների: Հավատանք մեր հավաքականի հաղթանակին:

Օրդինար: Հաղթած
21:00/11 նյմ
Հայաստան — Չեռնոգորիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ