Կամերուն — Չիլի. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Հասկանալի է, որ մրցաշարին պատրաստվելիս չիլիացիները պարտվեցին Ռումինիային, չնայած 2:0 հաշվով առջևում էին, բայց այնտեղ Մեդելի հեռացումը շրջեց պատկերը: Հասկանալի է, որ Չիլին Ռուսաստանին էլ չհաղթեց, բայց, այնուամենայնիվ, դա լուրջ թիմ է: Իզուր չէ, որ Չիլիի հավաքականն այդքան շուտ է մեկնել Ռուսաստան, որպեսզի ադապտացվի կլիմայական պայմաններին: Չիլին պարզապես ավելի ուժեղ ու բարձրակարգ թիմ է, քան Կամերունը:
Գտնվելով Իսպանիայում, դիտեցի Կամերուն — Կոլումբիա հանդիպումը, և հիասթափված եմ աֆրիկյան թիմի խաղից: Կամերունը 0:4 հաշվով պարտվեց, բայց լուսատախտակին կարող էր ավելի խայտառակ թիվ էլ լինել: Բելգիացի մարզիչը Կամերունի հետ հաղթել է Աֆրիկայի գավաթը, այն էլ առանց լուրջ աստղային ֆուտբոլիստների: Նախորդ տարիներին Կամերունը գերազանց կազմ ուներ, միայն նվաճումներ չկային:
Կարծում եմ, որ Չիլիի դեմ բարդ կլինի: Կարելի է 1,65 գործակցով վերցնել հարավամերիկացիների հաղթանակը, բայց առաջարկում եմ 2,14 գործակցով խաղալ Չիլիի (-1) ֆորայով հաղթանակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: