Կամերուն – Բրազիլիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 02 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Կամերուն – Բրազիլիա աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Բրազիլիան լուծել է իր խնդիրը խմբային փուլում: Կամերունի հետ խաղում միակ ինտրիգն այն է, որ մեկնարկային կազմում դաշտ է դուրս գալու Դանի Ալվեսը:

Իմ կարծիքով՝ Բրազիլիան այս մրցաշարի ամենակայուն թիմն է: Բրազիլացիները վաղուց դադարել են ռոմանտիկ ֆուտբոլ խաղալը: Փորձառու մասնագետ Տիտեն միքսել է եվրոպական ժամանակակից ֆուտբոլն ու բրազիլական ոճը: Այո՛, միգուցե դիտարժանությամբ Բրազիլիան չի փայլում, բայց փոխարենը տպավորում է համակարգային ֆուտբոլով:

Թիմի բոլոր օղակները հագեցած են հիանալի ֆուտբոլիստներով: Ճիշտ է, մենք դեռ չենք տեսել, թե ինչպես կարող է գործել բրազիլացիների պաշտպանությունը լուրջ ճնշման տակ: Բայց գնդակի կախարդները իրենց խաղը կառուցում են այնպես, որպեսզի մրցակիցներին հնարավորություն չտան մոտենալ իրենց դարպասին: Դաշտի կենտրոնում գերիշխում է Կազեմիրոն, առջևի գծում շատ են արագաշարժ ու տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստները: Այս Բրազիլիայի առավելություններից մեկն այն է, որ մեծ կախում չունի Նեյմարից: Այստեղ համակարգն է աշխատում: Բրազիլիան հանդիպման մեկնարկում առաջվա պես խելագարի նման չի նետվում գրոհի: Տիտեի տղաները մոտավորապես մեկ ժամ ջլատում են իրենց «զոհին», իսկ դրանից հետո միայն անցնում են գործի:

Կամերունը միշտ էլ զարդարել է Մունդիալները: Սոնգի թիմը տեսականորեն շանսեր պահպանում է, բայց միայն տեսականորեն: Այստեղ ավելորդ է խոսել ֆավորիտի մասին: Նույնիսկ ռոտացիայի դեպքում, բրազիլացիները ոչինչ թույլ չեն տա մրցակցին: Բրազիլիային ձեռնտու է նաև ոչ-ոքին, բայց «Սելեսաոն» թորսիդային դժգոհ չի թողնի:

Ընտրում եմ Բրազիլաիյի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/2 դկտ
Կամերուն – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ