Մուտք

Կամերուն — Ավստրալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

14:06, 22 Հունիսի 2017
Կոնստանտին Գենիչ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբի 2-րդ տուրի Կամերուն — Ավստրալիա հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը ևս կանխատեսում է Կամերունի ընտրանու հաղթանակը: 

Կիսվել:

Անկեղծ ասած՝ ես շատ զարմացած եմ, թե ինչպես Ավստրալիան կարողացավ գոլ խփել Գերմանիայի հավաքականին: Սակայն այդ խաղում երևի ավելի շուտ Գերմանիան երկու գոլ բաց թողեց, քան Ավստրալիան խփեց: Իհարկե, ավստրալացիներն աշխարհագրորեն իրենց հարևան Նոր Զելանդիայից ավելի ուժեղ են: Այո՛, Ավստրալիան ավելի որակյալ խաղացողներ ունի, բայց չնայած Յոահիմ Լյովի թիմի դարպասն ուղարկած երկու գոլին՝ նրանք ոչ մի արտասովոր բան ցույց չտվեցին:

Չիլիի դեմ խաղում Կամերունն անգամ ավելի նախապատվելի տեսք ուներ, հատկապես երկրորդ խաղակեսում: Ինձ համար աֆրիկացիներն այս խաղի ֆավոիտներն են: Ընդհանրապես, նրանք ինձ զարմացրին, ես ավելի քիչ բան էի սպասում իրենցից: Ըստ իս՝ Կամերունը Ավստրալիայի ընտրանու դեմ խաղում հաղթելու լավ շանսեր ունի:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել Աֆրիկայի չեմպիոնների հաղթանակի վրա: Նրանց հաղթանակի գործակիցը փոքր-ինչ ընկել է: Սակայն բոլորը տեսել են առաջին տուրի խաղերը և հասկանում են, որ չնայած Չիլիից կրած պարտությանը՝ Կամերունն ավելի հետաքրքիր հավաքական է: Վերջինիս հաղթանակի համար առաջարկվում է 2,50 գործակից:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, B խումբ, 2-րդ տուր
19:00/22 հնս
Կամերուն - Ավստրալիա
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Կոնֆեդերացիաների գավաթ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
14:06, 22 Հունիսի 2017
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
14:06, 22 Հունիսի 2017
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
14:06, 22 Հունիսի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ