Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբի Կամերուն — Ավստրալիա հանդիպման վերաբերյալ: Ըստ Տիտովի՝ արդյունավետ խաղում կհաղթեն աֆրիկացիները:
Ինձ շատ է դուր եկել Կամերունի և Չիլիի հավաքականների միջև հանդիպումը, այդ թվում և աֆրիկացիների ցուցադրած խաղը: Նրանք շատ պահեր ունեին և նրանց խփած գոլը միանգամայն կարող էին հաշվի առնել: Սակայն մի փոքր չբավականացրեց սառնասրտությունն ու վարպետությունը: Միևնույն ժամանակ, կամերունցիներն ավստրալացիներին տեխնիկապես գերազանցում են: Ըստ իս՝ Աֆրիկայի չեմպիոններն ավելի լուրջ թիմ ունեն: Ավստրալիան առաջին խաղում տարօրինակ տպավորություն թողեց: Անգելոս Պոստեկոգլուի տղաները կարծես ջանք էին գրոծադրում, երկու գոլ խփեցին, բայց նրանց ցուցադրած ֆուտբոլի որակը ցածր էր: Չկար փոխանցման մշակույթ: Ուղղակի պատահականության շնորհիվ նրանք երկու գոլ խփեցին գերմանացիներին:
Ես այս հանդիպման ֆավորիտ եմ համարում աֆրիկացիներին, ովքեր ավելի ամբողջական և հմուտ թիմ ունեն: Զգում եմ, որ կլինի 2:0 հաշիվ: Սակայն կառաջարկեմ «Կամերունի հաղթանակ և հանդիպման գոլերը տոտալ 2 կամ 3»: Գործակիցը՝ 4,75: