«Կալյարի» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 12 փտր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 24-րդ տուրի «Կալյարի» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Յուվենթուսը» կհաղթի ոչ գերարդյունավետ խաղում: 

Վերջին անգամ «Կալյարին» սկուդետտոն նվաճել է 1969/70 մրցաշրջանում: Չնայած տարեթիվը կլոր չէ, այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը այնպես է պատրաստվել, կարծես Սարդինիա է ժամանում «Ռեալը» կամ «Բավարիան»: Ղեկավարությունը պատրաստել է հատուկ մարզաշապիկներ նվիրված այդ սկուդետտոյին և դրանք շրջանառության մեջ կդրվեն հենց «Յուվենթուսի» հետ խաղում: Կլինեն հատուկ ատրակցիոններ երեխաների համար, կտեղադրվի մեծ էկրան երկրպագուների համար, իսկ հանուն ինչի՞: Կկարողանա «Կալյարին» արժանի ֆուտբոլ ցուցադրել:

Սարդինիայից ակումբը, կարելի է ասել, ապահովել է իր տեղը հաջորդ մրցաշրջանում: Սակայն դա չի նշանակում, որ այս մրցաշրջանը կարելի է վաղօրոք ավարտված համարել: Ամենևին: Առջևում բավական լուրջ ու պատասխանատու հանդիպումներ կան: Էլ չեմ խոսում երկրպագուների մասին, ովքեր անկախ ամեն ինչից տոմս են գնում ու գալիս ստադիոն` սատարելու իրենց սիրելի թիմին, որպեսզի գեղեցիկ ֆուտբոլ դիտեն: Առաջիկա խաղում մրցակիցը լինելու է «Յուվենթուսը»: Դժվար կլինի խաղալ հարձակվողական ֆուտբոլ, առանց առանցքային հարձակվողների` Մելկյորիի ու Ֆարիասի: Հայտնի դարձավ, որ թեթևակի վնասվածք ունի նաև Մարկո Բորիելլոն: Թեպետ նա դեռ խաղալու հնարավորություն կարող է ունենալ:

«Բյանկոներները» գնում են դեպի հերթական չեմպիոնությունը: Բայց այս տարի թիմը նպատակ է դրել հաղթել նաև Չեմպիոնների լիգայում: Համենայն դեպս, 1/8 եզրափակչում մրցակիցը մեղմ ասած անցողիկ է թվում` պիտի որ «Պորտուն» լուրջ խնդիրներ չառաջացնի Ալեգրիի թիմի համար: Այնուամենայնիվ, «Կալյարիի» հետ արտագնա խաղում Ալեգրին, ըստ իտալական մամուլի, հանգստանալու հնարավորություն կտա Սամի Խեդիրային ու Ստեֆան Լիխշտայներին: Խաղաժամանկ կստանան Մարկիզիոն, Ասամոան:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/12 փտր
«Կալյարի» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ