«Կալյարի» – «Տորինո»․ Վլադիսլավ Տուրովի կանխատեսումը

23:45, 06 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Վլադիսլավ Տուրովը կանխատեսում է արել «Կալյարի» – «Տորինո» Իտալիայի A Սերիայի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չնայած նրան, որ «Կալյարին» խաղալու է տանը, միևնույն է, ստիպված է լինելու գործել պաշտպանությունից, այսինքն՝ երկրորդ համարով։

Սարդինացիները վտանգավոր գոտում են և միավորների խիստ կարիք ունեն, սակայն ամուր մրցակիցների հետ շատ բարդ կլինի, անգամ՝ երկրպագուների լուրջ աջակցության ներքո։

«Կալյարին» շատ է ազատություն տալիս մրցակիցներին՝ միջինը 14,9 հարված սեփական դարպասին։ Ընդ որում, ոչ միշտ է հաջողվում արժանի պատասխան տալ, հատկապես՝ կարգով բարձր թիմերին։

«Տորինոն» ամուր միջակ թիմ է, բայց ավելի բարձր տեղերի է հավակնում։ «Ցլերի» համար բարդ է, հատկապես՝ արտագնա խաղերում։ Թուրինցիները 18 հնարավորից ընդամենը 4 միավոր են վաստակել։ Ամեն դեպքում, Իվան Յուրիչի թիմը միտված է հարձակման։ Արտագնա խաղերում «Տորինոն» միջինը 11,4 հարված է կատարում։

Հյուրերի կազմում շարքից դուրս է մնացել Անդրեա Բելոտին, սակայն ընթացիկ մրցաշրջանում Սանաբրիան ու Բրեկալոն հաջողությամբ են լրացնում իտալացու բացակայությունը։

Ես շեշտը կդնեմ առաջին խաղակեսի հարվածների վրա։ «Տորինոն», ամեն դեպքում, ավելի բարձր կարգ ունի և լավ է կոմպլեկտավորված։ Ընթացիկ մրցաշրջանում Յուրիչի կոլեկտիվն առաջին խաղակեսերում կատարած հարվածներով գերազանցել է մրցաշարային աղյուսակի հատակում հանգրվանած թիմերին։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
23:45/6 դկտ
«Կալյարի» - «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ