«Կալյարի» – «Ինտեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալիայի առաջնության 2-րդ տուրում «Ինտերի» մրցակիցը լինելու է «Կալյարին»։ Առաջին հայացքից թվում է, որ «Ինտերը» ֆավորիտ է, բայց եկեք չմոռանանք, որ «Կալյարին» սեփական դաշտում ավանդաբար հաջող է հանդես գալիս։ Եթե նայենք պաշտոնական հանդիպումներին, ապա վերջին անգամ «Կալյարին» տանը պարտվել է «Պարմային»՝ ապրիլի 22-ին։
Թիմը վերջերս կայացած գավաթային խաղում հաղթել է «Պալերմոյին» 2։1 հաշվով։ Այս լարված հանդիպման հաղթական գոլը գրանցվել է 123-րդ րոպեին։ «Կալյարին» Ա Սերիայի առաջին տուրում 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Տորինոյի» հետ։
Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա թիմը նախորդ տուրում հեշտությամբ հաղթեց «Մոնցային» 2։0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում ևս լինելու է «Ինտերի» կիսապաշտպանության գծի առաջատարներից մեկը։ Սիմոնե Ինձագին վստահում է հայ ֆուտբոլիստին։ Մխիթարյանը «Մոնցայի» հետ խաղի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Կարծում եմ, որ այս խաղում ևս միլանյան թիմը 3 միավոր կվաստակի և գոլ բաց չի թողնի։ Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն – ոչ խաղադրույքը՝ 1․83 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: