«Կադիս» — «Սելտա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 07 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Կադիս» — «Սելտա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ երկրորդ խաղակեսը ավելի արդյունավետ կլինի առաջինից:

Բոլորը հիանալի գիտեն, ինչ պատճառներով է «Կադիսը» հայտնվել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում: «Սելտան» Մալագայում կրած պարտությունից հետո հնարավոր է հոգեբանորեն լավ վիճակում չլինի: Թիմից հեռացել է Աուգուստո Ֆերնանդեսը, իսկ Նոլիտոյի կարիքը շատ է զգացվում: Սակայն «Սելտան» առանց նրանց էլ ունի խաղացողներ, ովքեր կարող են գոլ խփել և արդյունք բերել. Մալագայում ուղղակի չստացվեց պահերը իրացնել:

Ես նայել եմ «Կադիսի» արդյունքները, հազվադեպ պարտվող թիմ է: Սակայն նրանք հանդես են գալիս Սեգունդա Բ-ում, որի առաջին խմբում զբաղեցնում են չորորդ հորիզոնականը: Տանը շատ վստահ են խաղում և հազվադեպ պարտվում: Բայց «Սելտան» այլ մակարդակի թիմ է: Կարելի է փորձել հյուրերի հաղթանակի վրա խաղալ, թեւ Իսպանիայի գավաթը սովորեցրել է, որ այստեղ կարող են անակնկալներ լինել: Կադիսցիները շատ քիչ են գոլ ընդունում, և հնարավոր է «Սելտայի» հետ խաղում եւս դա նրանց հաջողվի: Այդ պատճառով խաղադրույք չեմ կատարի «Սելտայի» հաղթանակի վրա: Կխաղամ իմ սիրելի խաղադրույքը՝ «երկրորդ խաղակեսը առաջինից ավելի արդյունավետ կլինի»: «Կադիսի» սիրած հաշիվները 1:0-ն և1:1-ն են, քիչ գոլ խփող թիմ է: Նրանք 19 խաղում ընդամենը 11 գոլ են բաց թողել, իսկ վերջին խաղերում չեն պարտվում և շատ վստահ են: Իհարկե Կլաուդիո Բարագանի ֆուտբոլիստները «Սելտայի» հետ բաց ֆուտբոլ չեն խաղա, իսկ գոլերը կլինեն երկրորդ խաղակեսում. թիմերից մեկը կհոգնի և կսխալվի: «Սելտան» հիմա այն կարգավիճակում չէ, որ նրանց վրա վստահ խաղադրույք կատարենք:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
23:30/7 հնվ
«Կադիս» - «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ