«Կադիս» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

01:00, 03 դկտ 2015
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ, Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսել է Իսպանիայի Գավաթի 1/16-րդ եզրափակչի «Կադիս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման արդյունքը: Նա համարում է, որ թիմերը առաջին գոլը կխփեն 30-րդ րոպեից հետո:

«Ռեալի» համար սա թեթեւ խաղ է, որի արդյունքը այդքան էլ կարեւոր չէ: Անգամ եթե Ռաֆա Բենիտեսի թիմը մեկ գնդակի տարբերությամբ պարտվի կամ ոչ-ոքի խաղա, դա մեծ խնդիր չի դառնա: Քանզի առջեւում պատասխան խաղն է «Սանտիագո Բեռնաբեուում», որտեղ «Ռեալը» անհրաժեշտության դեպքում կարող է օպտիմալ կազմ դուրս բերել խաղադաշտ:

Կադիսում կայանալիք առաջին խաղում «Ռեալի» կազմը հեռու կլինի հզորագույնից: Հայտացուցակում ընդգրկված չեն ոչ միայն վնասվածք ունեցող պաշտպանները (Սերխիո Ռամոս, Դանի Կարվախալ եւ Մարսելո ), այլեւ այլ դիրքերի առաջատարները՝ Կեյլոր Նավասը, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Քրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման: Ընդ որում՝ Ռոնալդուն այս մրցաշրջանում մինչ այս բաց չէր թողել ոչ մի րոպե, իսկ հիմա բաց կթողնի մի ամբողջ հանդիպում:

Այս խաղը կարեւորում են «Կադիսի» ֆուտբոլիստները, որոնք խաղում են իրենց երկրպագուների համար: «Կադիսը» առայժմ միջին մակարդակի մրցաշրջան է անցկացնում. թիմը գտնվում է երրորդ լիգայի հարավային գոտու երրորդ տեղում, առաջնությունում ունենալով 7 հաղթանակ, նույքան ոչ-ոքի եւ մեկ պարտություն: Առաջնությունում «Կադիսի» վերջին 9 խաղերի արդյունքները շատ զարմանալի են.  Վերջնական հաշիվներում բացառապես զրոներ եւ մեկեր են: «Կադիսը» այս ժամանակահատվածում մեկ խաղի ընթացքում ոչ մի անգամ մեկից ավելի գոլ չի խփել եւ բաց չի թողել: Ավելին՝ «Կադիսը» 13 տուր անընդմեջ սեփական դարպասը մեկ գոլից ավելի չի ընդունել: Բավականին անարդյունավետ են ստացվել «Կադիսի» խաղերը գավաթի շրջանակում. թիմը այնտեղ անցել է երեք մրցակիցների, որոնց հաղթել է միանման 1:0 հաշվով:

Իհարկե, երրորդ լիգայում «Կադիսը» ոչ մի անգամ չի հանդիպել այնպիսի մակարդակի խաղացողների, ինչպիսիք են Խամես Ռոդրիգեսը, Չերիշեւը եւ Իսկոն, իսկ նրանք բոլորը կարող են մասնակցել Կադիսում կայանալիք հանդիպմանը: Սակայն դժվար թե Խամեսի եւ Իսկոյի մոտ մեծ մոտիվացիա կա, այնպես որ տանտերերի վստահ պաշտպանությունը կարող է դիմակայել «Ռեալին», կամ ամենաքիչը՝ չձախողվել: «Կադիսը» քիչ է խփում նույնիսկ երրորդ լիգայում: Ընդ որում, «Ռեալի» պաշտպանությունն այս անգամ այդքան էլ երկյուղալի չէ. հանդիպման հայտացուցակում ընդգրկված պաշտպաններն են Պեպեն, Նաչոն, Արբելոան, Լինհարտը եւ Տեխերոն: Իսկ ամենակարեւորը, որ «Ռեալը» մնացել է առանց կիսապաշտպանության միջին գծի առանցքային խաղացողների, որոնց վրա հիմնվում է ամբողջ թիմային խաղը:

Իմ կարծիքով այս խաղում երկրպագուները մեծ քանակությամբ գոլերի ականատես չեն լինի, սակայնտ “2.5 գոլից պակաս” խաղադրույքի գործակիցները բավականին ցածր են: Փոխարենը կարելի է խաղալ առաջին գոլի ժամանակի վրա: Խաղի սկզբում «Կադիսի» պաշտպանների համար հեշտ կլինի, մինչեւ այն պահը, երբ նրանք կհոգնեն: Առաջին կես ժամում տանտերերի համար զրոյական հաշիվը պահպանելը հնարավոր է, իսկ դրա համար տրվում է բավականին ձեռնտու գործակից:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/16-րդ եզրափակիչ
01:00/3 դկտ
«Կադիս» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 63 մարդ
Կհաղթի՛ 59%
Չի՛ հաղթի 41%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ