«Կադիս» – «Օսասունա»․ Հարոյանն ու թիմակիցներն առաջին հաղթանակը կտանեն

21:30, 29 օգս 2021
Իսպանական Լա Լիգայի երրորդ տուրում «Կադիսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, կընդունի «Օսասունային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Կադիսը» «Լևանտեի» և «Բետիսի» հետ խաղերն ավարտեց 1։1 հաշվով։ Թիմը երկու հանդիպումներում էլ լավ ֆուտբոլ էր ցուցադրում և կարող էր հաղթել։ Երրորդ փորձը, կարծում եմ, հաղթական կլինի։ «Կադիսը» նորեկ ունի։ Թիմը վարձակալել է «Բրայթոնի» հարձակվող Ֆլորին Անդոնեին։

«Օսասունան» «Էսպանյոլի» և «Սելտայի» հետ խաղերն ավարտեց գոլազուրկ ոչ ոքիով։ Թիմն անհամեմատ ավելի թույլ է, քան նախորդ մրցաշրջանում։ «Կադիսը» խաղալու է սեփական հարկի տակ և փորձելու է առաջին հաղթանակը տանել այս մրցաշրջանում։ Վարազդատ Հարոյանը երկու խաղերում էլ եղել է իր թիմի մեկնարկային կազմում։

Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում «Կադիսը» չի հաղթել։ Կարծում եմ՝ հիմա շատ հարմար պահ է ռևանշի հասնելու համար։ Ի տարբերություն «Օսասունայի», «Կադիսն» ավելի կազմակերպված խաղ է ցուցադրում։ Խաղալով սեփական հարկի տակ՝ թիմը կարող է դրական արդյունքի հասնել։

Ընտրում եմ «Կադիսի» զրոյական ֆորան, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։ Եթե թիմը հաղթի, ապա խաղադրույքը կաշխատի, եթե գրանցվի ոչ ոքի՝ կլինի վերադարձ։

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
21:30/29 օգս
«Կադիս» – «Օսասունա»․
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ