«Կադիս» – «Բարսելոնա»․ Կատալոնացիները դարձյալ գոլ բաց կթողնեն

23:55, 23 սպտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Կադիսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, կընդունի «Բարսելոնային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն:

«Կադիսն» առաջին հաղթանակը տարավ Լա Լիգայում՝ 5-րդ տուրում հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթելով «Սելտային»։ Թիմը լավ մարզավիճակում է և անհամբերությամբ պատրաստվում է այս խաղին՝ դատելով ակումբի մամուլի ծառայության հրապարակումներից։ Դա սպասելի էր, քանի որ նախորդ մրցաշրջանում «Կադիսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։

Կատալոնական ակումբն այս մրցաշրջանում, կարելի է ասել, գլորվում է անդունդը։ Խնդիրներն ամեն տեղ են՝ թե՛ թիմում, թե՛ ակումբում։ Ռոնալդ Կումանն այս խաղից հետո նույնիսկ կարող է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե արդյունքը դրական չլինի։ Կարծում եմ, որ «Բարսելոնային» հեշտ խաղ չի սպասվում։ «Կադիսը» կորցնելու ոչինչ չունի։ Բնականաբար, ցանկացած համեստ թիմ մտածում է, որ նման կարգի մրցակիցների դեմ խաղերում նույնիսկ մեկ միավոր վաստակելն արդեն մեծ նվաճում է, իսկ պարտվելու դեպքում տարբերությունն այդքան էլ մեծ չէ, թե ինչ հաշիվ կգրանցվի։ Անգամ, եթե «Բարսելոնան» մի քանի գոլ խփի, կարծում եմ՝ դաշտի տերերն իրենց գոլը կխփեն։ Նախ՝ «Բարսելոնայի» պաշտպանությունը չի փայլում հուսալիությամբ, իսկ «Կադիսի» հարձակման գիծը բավականին լավ է գործում ստանդարտ դիրքերի և հակագրոհների ժամանակ։

Ընտրում եմ՝ «Կադիսը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․60 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Իսպանիայի Լա Լիգա
23:55/23 սպտ
«Կադիս» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ