«Կադիս» – «Բարսելոնա»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

00:00, 24 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Կադիս» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Ալվարո Սերվերայի թիմն առաջնությունը սկսեց 2 անընդմեջ ոչ ոքիով։ Եթե առաջին խաղում «Կադիսը» խուսափեց պարտությունից, ապա հաջորդ տուրում կարևոր 2 միավոր կորցրեց։ Դրան հետևեցին 2 անընդմեջ պարտություններ, և միայն նախորդ տուրում «Կադիսն» արտագնա խաղում կարողացավ առավելության հասնել «Սելտայի» նկատմամբ։ «Դեղինները» նվեր չեն ոչ մի մրցակցի համար։ Թիմը տակտիկապես գրագետ ֆուտբոլ է խաղում, որակյալ պաշտպանվում է, ի դեպ՝ այդ հարցում մեծ դեր ունի նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն արագորեն հարմարվում է նոր թիմին։

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա այստեղ խնդիրները բազմաթիվ են։ Ռոնալդ Կումանը ոչ մի կերպ չի կարողանում հավաքել կոլեկտիվը։ Վիճակն ավելի ծանրացավ «Գրանադայի» հետ մրցավեճից հետո։ Կատալոնացիները միայն վերջին րոպեներին խուսափեցին պարտությունից։

«Բարսայի» խաղը հեռու է կատարյալից։ Թիմին նոր արյուն է հարկավոր, բազմաթիվ են նաև կադրային խնդիրները։ Մի խոսքով՝ հարցերը շատ են, բայց առայժմ պատասխաններ չկան։

Հաշվի առնելով կողմերի ցուցադրած խաղը՝ կարծում եմ, որ 2 թիմերն էլ գոլ կխփեն։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1.79 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
00:00/24 սպտ
«Կադիս» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ