Իտալիա — Շվեդիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 13 նյմ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱԱ-218-ի Իտալիա — Շվեդիա անցումային պատասխան հանդիպման վերաբերյալ: 

Իտալիան կանգնած է ծայրահեղ ծանր վիճակում: Աղետի առաջ է կանգնած, որովհետև առաջին անգամ՝ 1958 թվականից ի վեր Իտալիայի հավաքականը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը: Եվ դա այն դեպքում, երբ այս առաջնությունն օդի ու ջրի պես պետք է Ջիանլուիջի Բուֆոնին: Իտալական և համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկն անկասկած պետք է իր մասնակցությունն ունենա Մունդիալ-2018-ում: Դա կլինի նրա ռեկորդային 6-րդ մունդիալը, որին նա կմասնակցի և հուսանք, որ Իտալիայի հավաքականը կկարողանա հաղթանակ տանել Շվեդիայի նկատմամբ:

Շվեդները սեփական հարկի տակ «Ֆրենդ արենա» մարզադաշտում բավական լուրջ դիմակայություն ցույց տվեցին իտալացիներին, կարողացան հաղթել 1:0 հաշվով, թեպետ մրցավարական մի շարք որոշումներ ազդեցին հանդիպման ելքի վրա: Ինչպես նշում են իտալացի ֆուտբոլիստները և մի շարք իտալական ԶԼՄ-ները, և ոչ միայն իտալական՝ հանդիպման ընթացքում մրցավար Ջունեյթ Չակիրն իրավունք ուներ հեռացնելու Շվեդիայի հավաքականի առնվազն մեկ ֆուտբոլիստի, որովհետև շվեդները երկրորդ հարկում պայքարելիս ձեռքերը շատ ուժեղ էին վեր բարձրացնում, այնպես որ եթե մեկ հարձակվող կամ ֆուտբոլիստ պակաս լիներ, չի բացառվում, որ Իտալիայի հավաքականը կարողանար կրճատել հանդիպման հաշվի տարբերությունը:

Բայց ընդհանուր, ովքեր դիտել են հանդիպումը, դժվար այսօր «Սան Սիրոյում» կայանալիք խաղից հույս ունենան, քանզի հարձակման գծում իտալացիներն ունենալով Չիրո Իմոբիլեի և Անդրեա Բելոտիի կարգի ֆուտբոլիստներ, ոչինչ չեն կարողանում անել:

Այո՛, մյուս կողմից, որքան էլ ասում ենք Իմոբիլեի և Բելոտիի կարգի հարձակվողներ ու որքան էլ խորը հարգանք ունենանք նրանց նկատմամբ, նրանք ամենևին էլ Ֆիլիպո Ինձագի և Քրիստիան Վիերի չեն: Այսինքն նրանք ֆուտբոլիստներ չեն, ովքեր կարող են խաղը միայնակ իրենց վրա վերցնել ու շարժվել առաջ: Այսինքն Իտալիայում չկա այն կոլորիտ առաջատարը, որը միշտ կար ու միշտ եղել է մինչև վերջերս՝ 10 համարը: Չկա, ո՛չ Բաջիոն, ո՛չ Դել Պիերոն, ո՛չ Տոտտին: Այնպես որ, շատ դժվար է: Այնուամենայնիվ կանխատեսում եմ, որ Իտալիան այսօր երկու գոլ կխփի, այսինքն Իտալիայի ընտրանու անհատական տոտալը 1,5-ից շատ, ինչի համար սահմանված է 1,89 գործակից: Ես հավատում եմ, որ Իտալիան կհասնի արդյունքի:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, անցումային խաղեր
23:45/13 նյմ
Իտալիա - Շվեդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ