Իտալիա — Ուրուգվայ. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 07 հնս 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Նիցայի «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում կայանալիք Իտալիա — Ուրուգվայ ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ուրուգվայցիները հաղթանակ կտանեն: 

Այս հանդիպումն ինտրիգային է: Շատ ափսոս, որ Ուրուգվայի կազմում վնասվածքի պատճառով չեն խաղա հարձակման առաջատարներ Կավանին ու Սուարեսը: Իտալիայում էլ դաշտ դուրս չեն գա «Յուվենթուսի» բազմաթիվ ֆուտբոլիստները, ովքեր դեռ չեն եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչից: Դա նշանակում է, որ իտալացիների պաշտպանությունը լիովին փորձարարական կլինի, իսկ Ուրուգվայը լավ մակարդակի հարձակվողներ ունի: Դա, օրինակ, «Բորդոյից» Ռոլանն է, ով ծանոթ է Նիցայի մարզադաշտի մթնոլորտին:

Ինձ թվում է, որ բուքմեյքերները շատ են գերագնահատում Իտալիայի հավաքականի հնարավորությունները: Նրանց կազմը շատ հեռու է օպտիմալից: Ուրուգվայը շատ փորձառու կատարողներ ունի, ովքեր մասնակցել են մի քանի աշխարհի առաջնությունների: Պաշտպանությունում չի բավականացնի Գոդինը, բայց կա Խիմենեսն «Աթլետիկոյից», փորձառու Կասերեսը: Խաղը չեզոք դաշտում է, հետևաբար կարծում եմ, որ կարելի է ռիսկի դիմել և խաղադրույք կատարել ուրուգվայցիների հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:45/7 հնս
Իտալիա - Ուրուգվայ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ