Իտալիա — Իսպանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 06 հլս 2021
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ Իտալիա — Իսպանիա խաղի վերաբերյալ։

Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ փուլը կբացի հին աշխարհամասի ուժեղագույն թիմերից երկուսի՝ Իտալիայի և Իսպանիայի միջև դիմակայությունը։ Այս թիմերը միմյանց լավ են ճանաչում և ունեն միմյանց միջև կայացած հանդիպումների հարուստ պատմություն։ Հեռու գնալ պետք չէ. բավական է հիշել Եվրո 2012-ի եզրափակիչում նրանց առճակատումը, որտեղ «ֆուրիա ռոխան» ուժեղ էր։ Սակայն հիմա ուժերի հարաբերակցությունն այլ է։

Այս Եվրոյից առաջ Իտալիայի հավաքականն ուներ գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակը։ Եթե չհաշվենք ավստրիացիների հետ հանդիպումը, որտեղ Ռոբերտո Մանչինիի տղաները կոտրեցին մրցակցի դիմադրությունը միայն 1/8 եզրափակիչում, «կապույտները» մրցակիցներին ոչ մի շանս չեն տվել։ «Սկուադրա Աձուրայի» դեմ չի կարողացել ոչինչ անել նույնիսկ Բելգիայի ընտրանին։ Հիմա իտալացիները կփորձեն պահպանել այդ ֆավորիտի կարգավիճակը նաև իսպանացիների հետ խաղում։ «Կարմիր ֆուրիան» մրցաշարի սկզբում գոլ խփելու հետ խնդիրներ ուներ, սակայն սլովակների ու խորվաթների հետ նրանք խփեցին 10 գոլ։

Իսպանացիների խաղի վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մինչև հիմա չունի ոչ ոք։ Լուիս Էնրիկեն այդպես էլ չի կողմոնորշվում կենտրոնական պաշտպանների զույգի ընտրության հարցում։ Ըստ իսպանական մամուլի, իտալացիների հետ խաղում դաշտ դուրս կգան Պաու Տորեսն ու Այմերիկ Լապորտը, որը իսպանացիների միակ խաղացողն է (բացառությամբ դարպասապահի), որը ոչ մի րոպե բաց թողել այս Եվրոյին։ Հոգնածությունը հաղթահարելու համար նա վերջին մարզումը բաց է թողել ու աշխատել է անհատական ծրագրով։ Վերջին խաղերում հիմնական կազմում դաշտ դուրս եկած Պաբլո Սարաբիան ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով, գուցե խաղը առաջին րոպեներից չսկսի. նրան կփոխարինի Օլմոն։ Այլ հարց է դաշտի կենտրոնը, որտեղ Կոկեն թեպետ փորձառու է, բացյ, գրեթե ամեն խաղին, անօգուտ է. նրա օղակն ամենաթույլն ու խոցելին է Էնրիկեի համար։

Մանչինին էլ ունի չլուծված հարց։ Եվրոյի լավագույն խաղացողներից մեկը՝ Լեո Սպինացոլան Բելգիայի հետ խաղում ստացավ ծանրագույն վնասվածք և դուրս մնաց շարքից երկար ժամանակով։ Մի շարք պարբերականներ գրում էին, որ այս կորստով պայմանավորված, Մանչինին կփոխի իր թիմի դասավորությունը կանցնի 3 կենտրոնական պաշտպանով խաղի և խնդրահարույց ձախ թևը կհանձնի Ֆեդերիկո Բերնարդեսկիին։ Սակայն Որքան մոտենում էր խաղի օրը, գրեթե բոլորը միաձայն պնդեցին. սխեմա չի փոխվելու. 4 պաշտպան, ձախից էլ խաղալու է Էմերսոնը։

Կանխատեսում

Իսպանիան շվեյցարացիների հետ ցույց տվեց, որ խաղում է իր ուժերի առավելագույն չափով, իսկ Իտալիան իր քառորդ եզրափակիչում ապացուցեց, որ դեռ շա՜տ բան ցույց չի տվել ու անհրաժեշտության դեպքում կարող է էլի ավելացնել ու անակնկալի բերել ցանկացած մրցակցի։ Ենթադրում եմ, որ «կարմիր ռոխան» չունի ոչ ուժ, ոչ էլ հնարավորություն մրցելու այս Իտալիայի հետ։ Էներիկեի տղաներն անցկացրել են 2 լրացուցիչ ժամանակ, ֆիզիկականը հաստատ թուլացած կլինի։ Ենթադրում եմ, որ ամեն ինչ կորոշվի լրացուցիչ ժամանակում և Իտալիայի օգտին։

Օրդինար: Չխաղարկված
ԵՎՐՈ 2020
23:00/6 հլս
Италия - Испания
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ