Իտալիա — Իսպանիա. Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

20:00, 27 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս Խարկովի «Մետալիստի» մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Իտալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Իտալիան հիմնական ժամանակում չի պարտվի: 

https://youtu.be/dNe8EsWUatM

Ողջույն, ձեզ հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» է, և ձեր մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն: Եվրոպայի առաջնությունը վերջապես մտնում է փլեյ-օֆֆ փուլ: Հավանաբար մենք բոլորս իրավունք ունենք հուսալ, որ քիչ կնյարդայնանանք: Այսօր Իտալիա — Իսպանիա հանդիպումն է: Զույգ, որը պետք է չլիներ 1/8 եզրափակչում: Այնպես ստացվեց, որ իսպանացիները` ի զարմանս շատերի, չհաղթեց իր խմբում, պարտվեց խորվաթներին, իսկ ցանցում արդեն հանդիպեց ոչ հեշտ մրցակից իտալացիներին:

Իտալացիներն իտալացիներ են` բառի ամենապրագմատիկ իմաստով: Այս առաջնությունում շատ խիստ, կազմակերպված են խաղում` այն, ինչով Իտալիան առանձնացել է: Առանց վառ աստղերի, առանց ինչ-որ բարդ կոմբինացիաների հուսալի են խաղում հետևում և ապավինում են արագ հակագրոհներին: Իսպանացիներն իրենց հերթին անկաշկանդ ֆուտբոլ են ցուցադրում, ինչ-որ տեղ նույնիսկ ինքնավստահ: Դրա համար նրանք վճարեցին խորվաթների հետ խաղում: Ինչպես ինձ է թվում, չարաճճիությունը բավականաչափ էր: Այդուհանդերձ պոտենցիալով Իսպանիան այս առաջնության ամենաուժեղ հավաքականներից մեկն է: Խաղով և մարդկանցով, որոնք չեն հայտնվել Եվրոպայի առաջնության հիմնական հայտացուցակում, կարելի էր ևս մեկ մրցունակ թիմ կազմել:

Անցնեմ կանխատեսմանը: Շատ ցանկալի չէ, որպեսզի խաղն անցնի դասական օրենքներով: Իտալիան փակվի և նախաձեռնությունը տա մրցակցին: Ցանկալի չէ, որպեսզի Իսպանիայի գնդակի տիրելու տոկոսը կազմի 80: Ցանկալի է, որպեսզի Իտալիան ավելի բաց խաղ ցուցադրի, բայց յուրաքանչյուր թիմ խաղալու է, օգտագործելով իր ուժեղ կողմերը, այդ պատճառով, հավանաբար այսպես էլ կընթանա այս հանդիպումը: Ի՞նչ կարելի է կանխատեսել այս խաղի վերաբերյալ: Հանդիպումը ցանկացած պահի կարող է շրջվել: Իտալացիները գոլ կխփեն, ապա իսպանացիները ստիպված կլինեն բացվել, ինչն առավելություն է իտալացիներին, որոնք լավն են հակագրոհների ժամանակ: Չխփեն իտալացիները` իրենց դարպասների մոտ երկրորդ «ավտոբուսն» են դնելու: Այդժամ խաղն անհետաքրքիր կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, իտալացիները 70-75 րոպեներին կարող են ակտիվանալ:

Վերադառնալով կանխատեսմանը` այդուհանդերձ ռիսկի եմ դիմում ենթադրել, որ Իտալիան չի պարտվի: Մենք խոսում ենք հիմնական ժամանակի մասին: Վերջիվերջո Խորվաթիան ցույց տվեց, թե ինչպես է պետք խաղալ այս Իսպանիայի հետ, իսկ իտալացիները խաղը վարելու վարպետներ են: Կոնտեն այս հանդիպման վերաբերյալ արդեն սցենար ունի, այդ պատճառով Իտալիան չի պարտվի:

Այսքանով վերջ: Ձեզ հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» էր, և Մաքսիմ Կալինիչենկոն: Բաժանորդագրվեք մեր Youtube-յան ալիքին, լայքեք և եղեք մեր հետ: Ամենալավն եմ մաղթում:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/27 հնս
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ