Իտալիա — Իսպանիա. Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/SXB34KsqG8Y
Ողջույն սիրելի բարեկամներ: Ես Կոնստանտին Գենիչն եմ: Մեր մոտ Եվրոպայի առաջնությունը թափ է հավաքում: Անկասկած, 1/8 եզրափակչի նշանակալի, ամենահետաքրքիր խաղերից մեկը` Իտալիա — Իսպանիա: Նույնիսկ ցավալի է, որ թիմերը միմյանց այսքան շուտ հանդիպեցին, բայց ինչ անել: Այս ցանցն ընդհանրապես մասշտաբային և ուժեղ է թվում: Այս խաղի հաղթողը հանդիպելու է Գերմանիա — Սլովակիա զույգի հաղթողին:
Այնպես ստացվեց, որ երրորդ մրցաշարն անընդմեջ Իսպանիան և Իտալիան խաղում են միմյանց հետ, և եթե հիշենք 2008 թվականի փլեյ-օֆֆի հանդիպումը, ապա այնտեղ գոլազուրկ ոչ-ոքի եղավ, որտեղ իսպանացիները ավելի հաջող գտնվեցին: 2012 թվականին խմբային փուլում հանդիպում կայացավ, որտեղ ոչ-ոքի գրանցվեց (1:1), և իտալացիներն ավելի լավ խաղացին: Այնուհետև եղավ Կիեվի եզրափակիչը, որտեղ Իտալիային ուժն ու փոխարինողները չհերիքեցին` պարտվելով 0:4 հաշվով: Բայց այժմ ինձ թվում է` այս Իտալիայի համար ավելի հարմարավետ է այն տակտիկան ու ֆուտբոլը, որը ցուցադրում է ներկայիս Իսպանիան: Մենք դա տեսանք բելգիացիների օրինակով, երբ նրանք առաջ գնացին, իսկ Իտալիան պատժեց` սեփական դարպասները «չոր» պահելով և դեռ գոլ խփելով հակագրոհի ժամանակ ու հաղթելով 2:0 հաշվով: Իսպանիան հավանաբար առաջ կգնա, իսկ իտալացիների համար ամենակարևորը ճիշտ լրացնել ազատ գոտիները, որոնք կլինեն Դել Բոսկեի թիմի պաշտպանությունում:
Այս խաղում շատ բան կախված է նրանից, թե ով կխփի առաջինը: Եթե առաջինը խփեն իտալացիները, ապա նրանք դուրս կգան հաջորդ փուլ, իսկ եթե իսպանացիները, ապա Իտալիան ստիպված կլինի անցնել պլան B-ին, իսկ արդյո՞ք կա դա Կոնտեի թիմի մոտ` մեծ հարց է, քանզի իտալացիներն առաջին երկու խաղերում գոլ բաց չեն թողել և խաղացել են իրենց համար հարմարավետ ֆուտբոլ: Իռլանդիայի հետ երրորդ խաղում փոփոխված կազմ էր, և ես այն հաշվի չէի առնի: Ինձ թվում է, որ հիմնական ժամանակում Իտալիան չպարտվելու շատ լավ շանսեր ունի: Հասկանալի է, որ բուքմեյքերների մոտ իսպանացիները ֆավորիտներ են, բայց ռիսկի կդիմեի և 1,76 լավ գործակցով կփորձեի խաղալ հիմնական ժամանակում Իտալիայի չպարտվելու վրա:
Ինչպես անցնել Իտալիայի այս ամուր ու կոմպակտ պաշտպանությունը, մեծ հարց է: Բելգիացիներն այն չկարողացան անցնել, շվեդների մոտ ընդհանրապես պահեր չեղան, և փոխաբերական իմաստով արտահայտվելով` «հեռացված» գնդակներ էին հասնում Բուֆֆոնին, եթե ընդհանրապես հասնում էին: Կարծում եմ` Իտալիան առաջնային շեշտը կդնի սեփական դարպասն անառիկ պահելու վրա, իսկ այնտեղ արդեն կփորձի խաղալ հակագրոհի կամ ստանդարտների վրա, այդ պատճառով լիովին հնարավոր եմ համարում հիմնական ժամանակում 0:0 հաշիվը: Դիտում ենք լավ ֆուտբոլ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: