Իտալիա — Իսպանիա, Չեխիա — Շոտլանդիա. Կոնստանտին Գենիչի էքսպրեսսը

23:45, 24 մրտ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի ու Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը հավաքականների ընկերական խաղերից էքսպրեսս է պատրաստել: Նա ընտրել է հինգշաբթի օրվա երկու հանդիպումները` Իտալիա — Իսպանիա, Չեխիա — Շոտլանդիա, որոնք համապատասխանաբար կկայանան Ուդինեում և Պրահայում: Կոնստանտին Գենիչը ենթադրում է, որ Իտալիան չի պարտվի, իսկ Չեխիան կկարողանա հաղթել: 

Իսպանացիների մասնակցությամբ ընկերական հանդիպման կողքով դժվար էր անցելը: Գիտենալով, թե ինչպես են իսպանացիներն անցկացնում ընկերական, ինչպես նաև պաշտոնական հանդիպումները, կարելի է ասել, որ շատ գոլեր չեն խփվի: Իհարկե, Իսպանիան ֆավորիտ է,ած ու տր չնայած նրան, որ խաղում է դրսում: Բայց ինձ թվում է, որ Կոնտեի թիմը սեփական հարկի տակ ավելի մոտիվացված ու տրամադրված կլինի: Իսպանացիները սովորաբար այդպիսի խաղերում առանց ձգտումի են խաղում: Չեն լինելու Կոստան և Ինիեստան: Դել Բոսկեն նոր տարբերակներ պետք է դիտարկի: Ադուրիցը հավանաբար դուրս կգա խաղադաշտ, պատահական չէ, որ նրան հրավիրել են:

Ընտրական փուլում դիտել եմ իտալացիների հանդիպումները, շատ համակրելի ու հետաքրքիր թիմ է: Կոնտեն ճշգրիտ խաղ է կառուցել և կարծում եմ, որ թիմի համար այս խաղում կարևոր է չպարտվելը, հաստատ ավելի կարևոր, քան իսպանացիներին հաղթելը: Այնպես որ, ընտրում եմ «Իտալիան չի պարտվի» տարբերակը: 1,57-ը իհարկե համեստ է, բայց սա էքսպրեսս է:

Ընտրում եմ նաև Չեխիա — Շոտլանդիա հանդիպումը: Չեխերը շատ հաճելի տպավորություն են թողնում: Չեմ զարմանա, եթե լավ մրցելույթներ ունենան Եվրո-2016-ում: Այժմ շատ լավ է երևում Պրահայի «Սպարտան»: Հիշում ենք, թե որքան լավ էր դիտվում Պլզենի «Վիկտորիան»: Չեխերն ընտրական խմբում զբաղեցրեցին առաջին հորիզոնականը: Գոլ չխփեցին միայն թուրքերի դեմ խաղում, որտեղ արդեն հանդիպումը ոչ մի նշանակություն չուներ նրանց համար: Շատ համակրելի ու համարձակ թիմ է:

Ի՞նչ ասել շոտլանդացիների մասին. ոչ մի լավ բան: Հասկանալի է, որ խմբում Ջիբրալթարն էր, նրանց շատ գոլ խփեցին, ճիշտ է` համարձակվեցին բաց թողնել ու միանգամից մտան պատմության մեջ` դառնալով առաջին թիմը, որը պաշտոնական խաղում գոլ է ընդունել Ջիբրալթարից: Հյուրընկալվելիս Շոտլանդիան գրեթե առանց հաղթանակների է խաղում: Այո՜, պայքարեցին գերմանացիների և լեհերի դեմ, Լեհաստանից նույնիսկ միավոր պոկեցին, ոչ-ոքի խաղացին Իռլանդիայի հետ, բայց պարտվեցին Վրաստանին: Շոտլանդական թիմում հիշարժան անձնավորություններ չկան: Երևի թե գլխավոր մարզիչ Գորդոն Ստրաչանը` արտահայտիչ ու կոլորիտային անձնավորություն: Շոտլանդիան Եվրո չի մեկնի: Հավաբանար մարզչական անձնակազմը կհետևի տաղանդների ու նորեկների խաղին:

Այստեղ կընտրեի Չեխայի (0) ֆորայով հաղթանակը: «Իտալիան չի պարտվի» տարբերակի հետ հիանալի գործակից է ստացվում` երկուսից բարձր:

Էքսպրես: Պարտված
Ընկերական հանդիպում
23:45/24 մրտ
Իտալիա - Իսպանիա
Ընկերական հանդիպում
23:45/24 մրտ
Չեխիա - Շոտլանդիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ