Իտալիա — Իսպանիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

20:00, 27 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Իտալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է, որ այս խաղում Ալվարո Մորատայի գոլի օգնությամբ իսպանացիները կհաղթեն, ինչպես նաև խաղադրույք է կատարում Եվրոպայի գործող չեմպիոնների անկյունայիններով առավելության վրա: 

https://youtu.be/NpCyV8-xa2M

Ողջույն բոլորին:

Այսօր կրկին խոսում ենք Իսպանիայի հավաքականի մասին: Սա այն թիմն է, որին ցանկացած այլ ընտրանուց ավելի լավ գիտեմ: Իսպանիայի հավաքակ հանդիպումների վերաբերյալ նախորդ կանխատեսումներս ընդհանուր առմամբ բավականին լավն էին: Առաջին խաղում հաջողվեց ճիշտ կանխատեսում տալ, որ առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի կլինի և երկրորդում Իսպանիան հաղթանակ կտանի: Թուրքիայի դեմ հաջորդ հանդիպմանը ճիշտ կանխատեսեցի, որ առաջին խաղակեսի և ողջ խաղի արդյունքում Իսպանիան կհաղթի, բայց երրորդում ամեն ինչ այդքան էլ լավ չեղավ` Իսպանիայի հավաքականի հաղթանակի վրա խաղադրույքը ճիշտ դուրս չեկավ, հաղթեց Խորվաթիան: Այդժամ ասեցի, որ Խորվաթիան կարող է հատուկ պարտվել, ես իմ մտքից չեմ հրաժարվում: Ինձ թվում է, որ Խորվաթիան լիովին կարող էր պարտվել այդ խաղը, որպեսզի խուսափեր երկրորդ տեղից, այն պայմանով, եթե Չեխիան զուգահեռ խաղում հաղթեր Թուրքիային: Բայց Չեխիան արդեն առաջին կեսից հետո պարտվեց Թուրքիային, այդ պատճառով խորվաթների միակ շանսը խուսափելու խմբում երկրորդ տեղից ոչ թե երրորդ հորիզոնականը զբաղեցնելն էր, այլ միայն առաջինը, այդ պատճառով նրանք Իսպանիայի դեմ խաղացին հաղթանակի վրա, որին իսպանացիները պատրաստ չէին: Ինչ-որ Խորվաթիա ոչ հիմնական կազմով հաղթանակ կորզեց Իսպանիայի հավաքականի հիմնական կազմի դեմ խաղում… Խորվաթները դա արեցին, ավելի մեծ ձգտում ցուցաբերեցին, մինչդեռ Իսպանիան ալարում էր: Սերխիո Ռամոսը խփեր 11 մետրանոցը, ապա խաղադրույքը կհաղթեր, և ամեն ինչ հիասքանչ կլիներ, բայց արդյունքում այլ կերպ դասավորվեց, և Իսպանիայի հավաքականը հայտնվեց մրցաշարային ցանցի բարդ մասում: Դա շոկ էր, բայց կամաց-կամաց թիմը դուրս է գալիս դրանից և պատրաստ է եզրափակչի ճանապարհն անցնել Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ խաղերով: Ահա այսպիսի մրցաշարային ցանց ունի Իսպանիայի հավաքականը, եթե թիմը հաղթի բոլորին:

Իտալիայի հետ խաղը միշտ առանձնահատուկ է Իսպանիայի համար: Հիշում եմ, որ 1900-ական թվականներին և մինչև 2008 թվականն Իսպանիայի հավաքականի համար ավելի ահավոր մրցակից չկար, քան Իտալիան: Իսպանացի երեխաներին վախեցնում էին Իտալիայի հավաքականով, քանզի Իսպանիան ամենուրեք պարտվում էր իտալացիներին: Հիշում եմ` այն բանից հետո, երբ Իսպանիան մի քանի անգամ անընդմեջ խոշոր մրցաշարերից դուրս մնաց Իտալիայի հավաքականից պարտություններ կրելուց հետո, որոշում կայացվեց մաքսիմալ հաճախ ընկերական հանդիպումներ անցկացնել Իտալիայի հավաքականի հետ, որպեսզի ֆուտբոլիստները վերջապես զգան մրցակցի նկատմամբ հաղթանակի համը, բայց այդուհանդերձ ոչինչ չէր ստացվում: Դա իսկական ողբերգություն էր: Այդքան վատ, ինչպես Իտալիայի դեմ, «Լա Ռոխան» ոչ մեկի դեմ չի խաղացել, բայց Եվրոպայի առաջնությունում հաջողվեց այդ օրինաչափությունը կոտրել: 2008 թվականին քառորդ եզրափակչում 0:0 եղավ, իսկ այնուհետև Կասիլյասը հետխաղյա հարվածաշարում 11 մետրանոցներ հետ մղեց և իտալացիների բարդույթներից հոգեբանական ազատում բերեց: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Իսպանիան երեք խոշոր մրցաշար անընդմեջ հաղթեց: Եվրոյի վերջին եզրափակչում Իսպանիան 4:0 հաշվով ջախջախեց Իտալիային:

Այժմ նոր հանդիպում: Իտալիան հիանալի պաշտպանվում է, թիմը նորմալ կազմով խաղաց միայն երկու խաղում և երկուսն էլ հաղթեց «չոր» հաշվով: Բավականին ձանձրալի խաղաց Շվեդիայի դեմ, իսկ Բելգիայի հետ վառ ու անթերի խաղաց պաշտպանությունում, որտեղ խաղում են «Յուվենթուսի» երեք պաշտպանները և դարպասում Բուֆֆոնը: Պաշտպանությունը պարզապես հիասքանչ աշխատեց: Ինչպես ճեղքել այս պաշտպանությունը, ինձ թվում է, գիտի միայն Ալվարո Մորատան` Իսպանիայի հավաքականի կենտրոնական հարձակվողը: Կարծում եմ, որ Մորատան այն մարդն է, ով պետք է օգնի Իսպանիային հաղթել այս հանդիպումը: Հիշեցնեմ, որ Մորատան շատ լավ է խաղում «իր ծանոթների» դեմ: Երբ նա խաղում էր «Յուվենթուսում», մշտապես գոլ էր խփում իսպանական թիմերին: Չեմպիոնների լիգայի երկու կիսաեզրափակիչներում գոլ խփեց իր հարազատ թիմին` Մադրիդի «Ռեալին», աչքի ընկավ նաև «Բարսայի» և «Սևիլիայի» հետ խաղերում… Իսկ այժմ խաղալու է «Յուվենթուսի» ֆուտբոլիստների դեմ:

Ինձ շատ դուր եկավ William Hill-ում 7,0 գործակցով հետևյալ խաղադրույքը` «Մորատան գոլ կխփի և Իսպանիան կհաղթի 1:0, 2:0 կամ 2:1 հաշվով»: Լիովին հավանական ելքեր, պետք է սպասել սակավագոլ խաղի, դժվար թե այստեղ շատ գոլեր լինեն: Այնպիսի զգացում ունեմ, որ հենց Ալվարո Մորատան է վճռելու այս մրցաշարում Իսպանիայի ճակատագիրը: Դեռևս նա գլխավորում է ռմբարկուական մրցավազքը, բավական շատ է խփում, թեև նրա մոտ գոլային պահերի իրացումը վատ է: Նրա խաղընկերները պահեր են ստեղծում, իսկ նա չի խփում, բայց ընդհանուր առմամբ լավ ներգրավված է խաղին:

Ամենայն հավանականությամբ, Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություններ չլինեն: Չորրորդ անգամ անընդմեջ Վիսենտե Դել Բոսկեն կխաղա նույն տասնմեկ խաղացողներով: Այս խաղի վերաբերյալ իմ հիմնական խաղադրույքը ելք չի լինի: Իսպանիան հաջորդ փուլ անցնելու ավելի շատ շանսեր ունի, բայց անցման վրա 1,5 գործակիցը քիչ է, իսկ մրցակիցը գործնականում անհարմար: Ակնկալում եմ սակավագոլ, համառ խաղի, որում Իսպանիայի հավաքականը տարածքային առավելություն կունենա: Գլխավոր խաղադրույքս կկատարեմ Իսպանիայի անկյունայիններով հաղթանակի վրա: Եթե ընտրենք անկյունայիններով իսպանացիների (-1,5) ֆորայով հաղթանակը, ապա գործակիցը երկուսից մի փոքր բարձր կլինի: Ինձ թվում է, որ լավ առաջարկ է, հաշվի առնելով, որ խաղը հիմնականում ընթանալու է Բուֆֆոնի դարպասի մոտ: Իսպանիան զգույշ կլինի, նրանք վախենալու են հակագրոհներից: Ինձ թվում է, որ խաղը դանդաղ կլինի, ավելի շատ ընթանալու է Բուֆֆոնի դարպասների մոտ: Կենտրոնական շրջանի հատվածում նույնպես շատ իրադարձություններ կլինեն, այդ պատճառով Իսպանիայի հավաքականի գնդակին տիրելը բավական շատ կլինի: Խաղը հարուստ չի լինի գոլերով, բայց Ալվարո Մորատայի մասնակցությամբ ինչ-որ պահը հնարավոր է, որ վճռի հանդիպման ելքը: Կարծում եմ` երրորդ անգամ անընդմեջ Իտալիան մրցաշարից դուրս կթռչի հենց Իսպանիայի կողմից: Իտալական լավ պաշտպանությունը ճեղքելու իսպանացիների հնարավորությունները մեծ են` հիանալի կիսապաշտպանություն, Ինյեստայի լավ մրցաշարը, հետևաբար Իսպանիան հաղթելու լավ շանսեր ունի ինչպես խաղում, այնպես էլ անկյունայինների քանակով: Այս խաղում անկյունայինների (-1,5) ֆորայով հաղթանակն Իսպանիայի ուժերի սահմանում է:

Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր` հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Ընդհանրապես հաջողություն խաղադրույքներում: Շնորհակալություն:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/27 հնս
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/27 հնս
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ