Իտալիա – Իսպանիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 06 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Իտալիա – Իսպանիա Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի խաղի վերաբերյալ։

«Սկուադրա Աձուրան» Եվրոյի հաղթարշավից առաջ մեկ շնչով անցավ Ազգերի լիգայի խմբային փուլը։ Ռոբերտո Մանչինիի թիմը խմբում 3 հաղթանակ տարավ, նույնքան ոչ ոքի խաղաց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իսպանիան նույնպես լավ տեսք ուներ։ «Ֆուրիա ռոխայի» մահակի տակ հայտնվեց անգամ Գերմանիայի հավաքականը։ Պիրենեյցիներն ընդամենը 1 անգամ սայթաքեցին՝ պարտվելով ուկրաինացիներին։

Այն, ինչ տեղի ունեցավ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում, կարծում եմ՝ դեռ երկար կմնա երկրպագուների հիշողություններում։ Իտալիան շատ հզոր սկսեց, բայց Լուիս Էնրիկեի թիմը սկզբում կարողացավ հավասարեցնել խաղը, իսկ հետո՝ հաշիվը։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն ընդհանրապես վալիդոլային էր։

Եթե նայում ենք վիճակագրությանն, ապա պաշտոնական խաղերում թիմերը հանդիպել են 13 անգամ՝ 4 անգամ ուժեղ են եղել Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները, 2 դեպքում հաղթել է Իսպանիայի հավաքականը և 7 անգամ էլ գրանցվել է ոչ ոքի արդյունքը։

Իսպանացիները գոլ են խփել Իտալիայի հետ վերջին 4 դիմակայություններում։ «Սկուադրա Աձուրայի» մասնակցությամբ վերջին 4 հանդիպումների հիմնական ժամանակում գրանցվել է ոչ ոքի։

Շատ հնարավոր է, որ այս խաղում ևս շատ գոլեր չտեսնենք։ Իհարկե, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ Եվրոպայի չեմպիոնը խաղալու է Միլանում, իսկ «Ջուզեպե Մեացան» ֆանտաստիկ աջակցություն է երաշխավորում։

Այս անգամ կփորձեմ հակառակ վիճակագրությանը ենթադրել, որ Իտալիան արդյունք կապահովի առանց ոչ ոքի գրանցելու, որի համար Vbet-ը սահմանել է 1․63 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/6 հկտ
Իտալիա – Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ