Իտալիա – Իսպանիա․ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

22:45, 06 հկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Իտալիա – Իսպանիա Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի խաղի վերաբերյալ։

Մինչ ազգային հավաքականների մեծ մասը պատրաստվում է աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հանդիպումներին, եվրոպական 4 ուժեղագույն թիմեր խաղարկելու են Ազգերի լիգայի «Չորսի եզրափակիչը»։ 2 կիսաեզրափակիչ, որից մեկում կմրցեն Ֆրանսիան ու Բելգիան, իսկ մյուս կիսաեզրափակիչում Իսպանիան Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կհանդիպի Իտալիային։

Այս մրցավեճը վերջերս ավարտված Եվրո-2020-ի կիսաեզրափակչի կրկնությունն է, երբ հանդիպման հիմնական ժամանակում թիմերը ոչ ոքի խաղացին, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին իտալացիները։

Ազգերի լիգան վերջապես կունենա 2-րդ չեմպիոնը։ Հիշեցնեմ, որ մրցաշարի 1-ին հաղթողը Պորտուգալիայի հավաքականն էր։

Իտալիան և Իսպանիան մրցելու են արդեն չորեքշաբթի։ Սա անհեթեթություն է, որովհետև թիմերը չեն կարող նորմալ պատրաստվել խաղին։ Դատեք ինքներդ, կիրակի շատ ֆուտբոլիստներ հանդիպումներ են անցկացրել իրենց ակումբների կազմում, իսկ նրանց ժամանակ է պետք հավաքականի ճամբար ժամանելու, հավաքվելու և տակտիկական պարապմունքներ անցկացնելու համար։

Իսպանիայի հավաքականը միայն երկուշաբթի է հավաքվել մարզաբազայում, իսկ չորեքշաբթի արդեն պետք է խաղ անցկացնի։ Նման իրավիճակում չի կարելի որակյալ ֆուտբոլ սպասել, և հետո կհաղթի այն թիմը, որն ավելի ամուր կազմ ունի և խաղակցվածության առումով լավ վիճակում է։

Լուիս Էնրիկեի թիմում բացակայելու են Ժերարդ Մորենոն և Ալվարո Մորատան։ Մարզիչը կարող էր հրավիրել Յագո Ասպասին կամ այլ հարձակվողի, սակայն որոշել է ընդհանրապես հրաժարվել կենտրոնական հարձակվողից։

Այս դիմակայությունում Իտալիան ֆավորիտ է, դրան գումարած խաղալու է սեփական դաշտում, իսկ դա շատ կարևոր է ոչ միայն նրա համար, որ երկրպագուները բուռն աջակցություն են ցուցաբերելու։ Իսպանացիներից շատերը ստիպված էին վերադառնալ Մադրիդ, իսկ հետո կրկին՝ Իտալիա։

Ամեն ինչ խոսում է Իտալիայի օգտին, և այդ պատճառով էլ շատ գոլեր չեն լինի։ Կարծում եմ՝ Իտալիան չի պարտվի և խաղի գոլերի տոտալն էլ կլինի 3.5-ից քիչ։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/6 հկտ
Իտալիա – Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ