Իտալիա — Ֆրանսիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 01 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իտալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կխփվի նվազագույնը երկու գնդակ: 

Իտալացիները նոր մարզիչ ունեն: Կոնտեից հետո թիմը գլխավորել է Վենտուրան: Չգիտեմ՝ նրա գլխավորությամբ ինչպիսի ֆուտբոլ կխաղա Իտալիան: Նա մարզել է «Տորինոն», որը բավական հարձակվողական և ակտիվ ֆուտբոլ էր խաղում: Տեսնենք՝ ինչ կլինի հավաքականում: Երևի կփորձի ինչ-որ մտահաղացումներ փոխանցել:

Դե իսկ ֆրանսիացիները տնային անհաջող Եվրոպայի առաջնությունից հետո երևի ինչ-որ վերապրումների մեջ են: Բայց դա պատճառ չէ, որպեսզի դուրս գան և հենց այնպես խաղան: Միանգամից Եվրո-2016-ից հետո իտալացիների հետ խաղը շատ լավ ստուգում և հնարավորություն է Դեշամի թիմի համար աշխատանքային ընթացքին վերադառնալու համար:

Բուքմեյքերները չեն հավատում, որ այստեղ շատ գոլեր կլինեն: Զգուշորեն կփորձեմ խաղալ բուքմեյքերների դեմ: Առաջարկում եմ «գոլերը տոտալ 2-ից շատ» տարբերակը: Խաղը երեք արդյունքով է: Երկու թիմերն էլ կարող են գոլ խփել: Բայց գոլեր անպայման կլինեն: Սա ընկերական խաղ է: Դժվար իտալացիները փակվեն, իսկ ֆրանսիացիները միշտ պատրաստ են խաղալ գոլառատ ֆուտբոլ:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
23:00/1 սպտ
Իտալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ