Իտալիա – Արգենտինա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Իտալիայի հավաքականը տապալվեց Մունդիալ-2022-ի որակավորման մրցաշարում: Ռոբերտո Մանչինիի թիմը վերջին 3 հանդիպումներում ոչ մի հաղթանակ չտարավ՝ ներառյալ Հյուսիսային Մակեդոնիայի հետ տնային պարտությունը: Դժվար է պատկերացնել, որ դրանից հետո, առավել ևս ծանր մրցաշրջանի ավարտից հետո, Սկուադրա Աձուրան որակյալ խաղ կցուցադրի: Ընդ որում, իտալացիների կազմից վնասվածքի պատճառով բացակայելու են Չիրո Իմոբիլեն, Ֆեդերիկո Կյեզան և Դոմենիկո Բերարդին:
Արգետինան խնդիրներ չունի: 31 խաղ առանց պարտության: Լիոնել Սկալոնիի թիմը հեշտությամբ հաղթահարեց Մունդիալի որակավորման փուլը: Կադրային խնդիրներ, կարծես թե չկան: Միայն հարցականի տակ է Սերխիո Ռոմերոյի մասնակցությունը: Մոտիվացիայի առումով էլ արգենտինացիներն ավելի լավ վիճակում են: Մեսին, Դի Մարիան, Մարտինեսը շարքում են ու ինձ թվում է, որ նրանք իրենց կարգը ցույց կտան խաղադաշտում:
Ենթադրում եմ, որ նոր տիտղոսը կնվաճի հարավամերիկյան կոլեկտիվը: Բայց շատ գոլեր «Ուեմբլիում» չենք տեսնի:
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: